Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան Նախագահ Ահմադինէժադի հետ


Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան Նախագահ Մահմուդ Ահմադինէժադի հետ: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀայաստանիՀանրապետութեան նախագահի մամլոյ գրասենեակից, Նախագահ Սարգսեանն Իրանի իր պաշտօնակցին ցաւակցել է տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով մեծ թւով Իրանի քաղաքացիների զոհւելու կապակցութեամբ:Իր հերթին Նախագահ Մահմուդ Ահմադինէժադը ցաւակցել է իր հայ գործընկերոջը: Նախագահները պայմանաւորվել են աւիավթարի պատճառների ուսումնասիրման եւ անհրաժեշտ քայլերի իրականացման հարցում երկու երկրների համապատասխան գերատեսչութիւնների գործակցութիւնը համակարգելու վերաբերեալ:

0 Պատգամ: