ՍԵՐՏԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԵՐ՝

Գ Ե Տ Ա Շ Է Ն
GEDASHEN



Բազմել ես լեռներին, ունես հազար շեմ,
Արծիւների բոյնն ես, չքնաղ
Գետաշէն
Բարբարոս ցեղերի անդադար սանձով
Դու քաջերի օրրան, իմ քաջ
Գետաշէն:
Բարբարոս ցեղերի անդադար սանձով
Դու քաջերի օրրան, իմ քաջ Գետաշեն:

Կրկ.

Չորս կողմս անդունդ է
Ճամփեքդ փակւած
Երկնքում սեւմութ, ամպ է կուտակւած:
Հոգիդ հայկական, շէներն էլ լքւած
Դու կաս ու կմնաս, յաւերժ
Գետաշէն:
Ջահել տղերք դու քիչ ունես
Գետաշէն,
Բայց ծերերն էլ մի բանով պակաս չեն:
Ամէն մի կին մի ֆիդաի տնաշէն,
Քեզ յաղթել չի լինի, իմ քաջ
Գետաշէն:
Ամէն մի կին մի ֆիդաի տնաշէն,
Քեզ յաղթել չի լինի, իմ քաջ Գետաշէն:

Կրկ.

Դու պիտի դիմանաս ու կանգուն մնաս,
Հակառակ թշնամուն պիտի շէնանաս,
Մայր Հայաստանին պիտի դիմանաս,
Արցախի դարպասն ես իմ քաջ
Գետաշէն:
Մայր Հայաստանին պիտի դիմանաս,
Արցախի դարպասն ես իմ քաջ Գետաշէն:

Կրկ.

1 Պատգամ:

Լուրեր.net ազատ լրատվական ցանց said...

Սա բանակում մեր վաշտի երգն էր, բայց կարծեմ, առաջին տողում սխալ կա, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, պիտի շեն լինի, ոչ թե շեմ: