ԴԷՅՒԻԴ ԲԵՔՀԵՄ. «ԵՐԲԷՔ ՄԻ ԱՍԱ ԵՐԲԷՔ»
Ամերիկեան Լոս Անջելես Գելեքսիի կիսապաշտպան Դէյւիդ Բեքհեմը յայտարարել է, որ դէմ չէ` կարիերան շարունակելու Մառախլապատ Ալբիոնում, որպէսզի Անգլիայի հաւաքականի կազմում մեկնի Հարաւաֆրիկեան Հանրապետութիւն` մասնակցելու աշխարհի 2010 թ. առաջնութեանը:
Այս մասին հաղորդում է goal.com-ը: Եթէ նման տարբերակ լինի, ես անպայման կքննարկեմ այն: Երբէք մի ասա երբեք:
Երբ հեռացայ Մանչեսթեր Իւնայթեդից, ասում էի, որ այլևս երբէք չեմ ցանկանայ խաղալ անգլիական որևէ ակումբում:
Իմ սիրտը մանչեսթերեան թիմում էր, և ես ինձ Պրեմիէր լիգայի այլ ակումբի մարզաշապիկով պարզապէս չէի պատկերացնում, չէի կարողանում հաւատալ, որ ի վիճակի կլինեմ հանդէս գալ մանկունիանցիների դէմ: Այժմ ես դա չեմ բացառում,- նշել է անգլիացի ֆուտբոլիստը:
0 Պատգամ:
Post a Comment