ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ.
Սիրելի սգակիր հարազատներ, հայրեր, մայրեր, քոյրեր եւ եղբայրներ,Ժամանակի դաժան սլաքը մէկ անգամ կարծես կրկին իր սեւ դրօշն է դրոշմել մեր, ոչ միայն իրանահայութեան , այլ ողջ հայութեան պատմութեան էջերում, եւ այսօր ասես ամենագէտ մարդը, որ երկաթը մարդատար թռչունի վերածելով երկինք էր բարձրացնում, իր ամբողջ անզօրութեամբ չոքել է ու չունի պատասխան այդ դաժան հարցին թէ ի՞նչ եղաւ։Մահը այն իրականութիւնն է, որին բացի ընդունելը եւ նրան հաւատալը ոչ մէկս ոչ մի ճար չունենք։
Միայն մեզ մնում է, որպէս սգակիրներ ինքներս մեզ սփոփենք, ինքներս մեզ յոյս տանք, որ մեր սիրելիները որոնց մասունքների առաջ այսօր չոքած ենք բոլորս, միասին են եղել, ուրախ են եղել եւ ուզել են ճամբորդել դէպի Հայաստան։
Մեզ մնում է միայն մէկս միւսին մխիթարենլ այս ծանր պահերին ու հաւատալ, որ մենակ չենք, մեզ մնում է մէկս միւսին օգնել, որ կարողանանք այս դառը ցաւը մեզ հետ բաժանել ու մեր հետ կրել եւ ամենակարեւորը տեսնել թէ ինչպէ՞ս պիտի դասաւորենք մեր վաղը եւ ի՞նչ պիտի անենք, որ մեր սիրելիների մարդկային իրաւունքը ոտնահարւած չտեսնենք։ Եւ դրա համար մենք բոլորս պատրաստ ենք։ Մեզ համար կարմիր գծեր չկան այս հարցը հետապնդելու եւ անպայման պիտի անենք ամէն բան, որ սգակիր հարազատները իրենց մենակ չզգան։
Հողը թեթեւ լինի նրանց վրայ»։
Յարկ է նշել որ ի շարս ազգային իշխանութեան մարմինների եւ Խորհրդարանի զոյգ պատգամաւորների, յուղարկաւորման ու թաղման արարողութեանը ներկայ էին նաեւ պետական մի շարք պաշտօնատարներ։
0 Պատգամ:
Post a Comment