ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ՝ ԹՈՐՈՆԹՈՅՈՒՄ

ԹԵՀՐԱՆ – ԵՐԵՒԱՆ ՏԽՈՒՐ ՉՒԵՐԹԻ ԲՈԼՈՐ ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
Կիրակի (Յուլիս 26) առաւօտեան Թորոնթոյի Ս. Երրորդութիւն Հայոց Առաքելական Եկեղեցում Տէր Զարեհ Աւագ Քհնյ. Զարգարեանի միջոցով եւ բազմաթիւ Թորոնթոհայերի մասնակցութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն Թեհրան – Երեւան Ինքնաթիռի զոհերի յիշատակին:
Տէր Զարեհն իր մխիթարական խօսքն ուղելով երկու Թորոնթոյաբնակ զոհւածների ընտանիքին ու նաեւ բազմաթիւ հարազատներ կորցրած սգաւորներին, նշեց որ նման աղէտների պատճառները պիտի փնտրել ոչ թէ «Սեւ արկղերում» այլ սխալմունքների մէջ։
Արարողութիւնից յետոյ եկեղեցուոյ սրահում «Թորոնթոյի Հայ Ակումբի» նախաձեռնութեամբ յուզումնախառն մթնոլորտում տեղի ունեցաւ ընդունելութիւն ցաւակցութիւնների համար։
Յարկ է նշելու որ Յուլիս 19-ին եւս Թորոնթոյի Ս. Աստուածածին Եկեղեցին կասեցնելով «Վարդավառի» առիթով կազմակերպած խրախճխնքը Հոգեհանգստեան կարգ կատարեց։
ԱՐԱ Տ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
(ԹՈՐՈՆԹՈ)
***
Նշելի է, որ Կանադայաբնակ մայր ու որդի՝ Նանա Մանթաշեանն ու Էդվարդ խաչիկեան (Խաչիկ)ը հարսանեաց մի հանդէսի մասնակցելու համար Թեհրան էին ժամանել, եւ վերադարձին զոհւեցին Թեհրան–Երեւան թիւ 7908 չւերթի (Կասպիան ընկերութեան) ընթացքում՝ Ղազւին քաղաքի մօտակայքում գտնւող Ֆարսիան շրջանի հողագործական օգտագործման յանձնւած տարածքում։
Վերջին շաբաթների ընթացքում իրանահայերը, ինչպէս նաեւ մսուսուլման զոհերի հարազատները բոյկոտի են ենթարկել թէ՛ «Կասպիան» ընկերութիւնը եւ թէ «թոփոլով» մակնիշի ինքնաթիռները։
ՏՐԱՄԱԳԻԾ










0 Պատգամ: