Հ.Հ. Նախագահը բարձր Է գնահատել հայ-ռուսական փոխյարաբերութիւնների ներկայ մակարդակը
ԵՐԵՒԱՆ, 13 ՅՈՒԼԻՍԻ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր (երէկ) հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովի հետ:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից, Հանրապետութեան Նախագահը շնորհակալութիւն է յայտնել Նիկոլայ Պավլովին` դեսպանի պաշտօնում արդիւնաւէտ գործունեութեան համար:
Սերժ Սարգսեանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար եղբայրական երկիր է, ռազմավարական դաշնակից եւ հիմնական տնտեսական գործընկէր:
Բարձր գնահատելով հայ-ռուսական փոխյարաբերութիւնների ներկայ մակարդակը` Նախագահ Սարգսեանն ասել է, որ համագործակցութեան առկայ մեծ ներուժն աւելիին հասնելու հնարավորութիւն է ընձեռում, ուստի պէտք է աշխատել այն լիովին իրացնելու ուղղութեամբ:
Սերժ Սարգսեանն ընդգծել է նաեւ երկկողմ քաղաքական երկխօսութիւն բարձր մակարդակը եւ յաճախականութիւնը, նշելով, որ այն թոյլ է տալիս օպերատիւ եւ որակեալ լուծումներ տալու այն հարցերին, որոնք նպաստում են փոխգործակցութեան յետագայ զարգացմանը Դեսպան Պավլովը նշել է, որ ջերմ յիշողութիւններով է հեռանում Հայաստանից եւ շնորհակալութիւն է յայտնել իր առաքելութեան ընթացքում ցուցաբերւած աջակցութեան համար:
Նախագահ Սարգսեանը դիւանագէտին մաղթել է հետագայ յաջողութիւններ եւ յույս յայտնել, որ Հայաստանի հետ նրա բարեկամական կապը հետայսու եւս կշարունակի:
0 Պատգամ:
Post a Comment