Գուցէ 1915 թւականից այս կողմ, հայ ժողովուրդը նման արհաւիրքի ականատես չի եղել։
Վիշտը սաստիկ ծանր է, ու այդ ծանրութեան դիմանալը՝ չափազանց դժւար։
Կեանքը երբեմն իր չար կատակներով, դաժան իրողութիւններ է պարտադրում մեզ, սակայն միթէ՞ մարդու կամքն աւելի տկար է՝ քան այդ խեղկատակների խենթ ցատկումները...
Ո՛չ։ Հրամայական ոճով ենք ասում՝ ո՛չ, քանզի նման արհաւիրքները հէնց մարդու համար են, ու դիմանալն ու այդ խեղկատակներին դիմադրելը՝ մարդուհրամայականնկարագիրն ու վարքագիծն է...
Գուցէ այսօր, ծիծաղենք այն բանի վրայ, որ ասում են՝ կանցնի՜... կը մոռանա՜ս...բայց այդ ծիծաղն էլ մի տեսակ խեղկատակ է՝ ...Ո՛չ ոք, երբե՛ք չի մոռանայ.... բայց միաժամանակ՝ մեր առջեւ նաեւ կեանքն է իր ճամբան բացում ու անցնելու կոչ ուղղում։ Եթէ կարող ենք՝ կանցնենք։
Եթէ չենք կարող՝ անտարակոյս կը խորտակւենք մեր վշտերի ու յոյզերի ծովածաւալ ալիքների տակ... ու այդ չեն ցանկանում մանաւանդ նրանք՝ որոնց ձեռքից տւեցինք այդ յիմար կատակի ընթացքում։
Վիշտը՝ ծանր է։ Ցասումը՝ ըմբոստ, եւ մեր ուսերին առած բեռը՝ սաստիկ ծանր... Ու մենք պարտաւոր ենք այդ բեռը կրելու մինչեւ այն ժամանակ, երբ ինքը՝ տնօրինողը՝ ամոքի այդ...
0 Պատգամ:
Post a Comment