ԶՈՀԵՐԻ ԴԻԱԿՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԹԵՀՐԱՆ ԵՆ ՓՈԽԱԴՐՒԵԼՈՒ


Ղազւին նահանգի տագնապների տնօրինման բաժնի պատասխանատուներից մէկն ասաց թէ՝ Զոհւածների մարմինները հաւաքւել են վթարի վայրից ու Ղազւինի դատաբժշկական կենտրոն են փոխադրւել։
Նա աւելացրեց նաեւ, որ օդանաւի սաստիկ թափով գետնին դիպչելու եւ ջախջախւելու ինչպէս նաեւ հրկիզւելու պատճառով, զոհերի մարմիններն էլ օդանաւի մասերի նման ցրւել էին շուրջ 300 մետր տրամագծի շրջակայքում եւ անճանաչելի են։
Յիշեալի ասութեամբ զոհերի մարմինների մնացորդն այսօր Թեհրան են փոխադրւելու եւ նրանց կարելի է ճանաչել միայն DNA քննութեան միջոցով։

0 Պատգամ: