Ստամբուլի փողոցներից մէկը

կոչւել է


Հրանտ Դինքի
անունով




ՍՏԱՄԲՈՒԼ, 13 ՅՈՒԼԻՍԻ, ԱՐՄԷՆՊՐէՍ:Ստամբուլի Շաֆագ փողոցը վերանւանւել է 2007 թ-ի Յունվարի 19-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից դաւադրաբար սպանւած Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապէտ Հրանտ Դինքի անունով:
Թուրքական «Հուրհաբէր» թերթի փոխանցմամբ, այդ մասին որոշումը միաձայն ընդունւել է «Ակոսի» խմբագրատան գտնւելու Շիշլիի թաղապետարանի կողմից` Յուլիսի 8-ին:
Շիշլիի Շաֆագ փողոցի վրայ է գտնվում «Ակոս» թերթի խմբագրատունը, որի առջեւ էլ սպանւել է Հրանտ Դինքը:
Ըստ թերթի. փողոցը Հրանտ Դինքի անունով կոչելու գործընթացը դրանով չի աւարտւում:
Շիշլիի թաղապետարանի այդ որոշումը պէտք է հաստատի Ստամբուլի քաղաքապետարանը: Եթէ Ստամբուլի քաղաքապետարանը չվաւերացնի որոշումը, ապա Շիշլիի թաղապետարանը մէկ անգամ եւս քւէրակութեան կդնի այն:
Տեղական ինքնակառավարման մարմինների մասին Թուրքիայում ընդունւած նոր օրէնքի համաձայն, եթէ թաղապետարանների որոշումները երեք անգամ մերժւում են, վերջնական որոշումն ընդունում է թաղապետարանն ինքը:
Նման իրավիճակ Ստամբուլում ստեղծւել է Բաքիրքիւոյ թաղում Մաբեր փողոցի անունը Դադեան վերանւանելու ժամանակ:
Ի վերջոյ, փողոցը կոչւել է Թուրքիայում յայտնի հայազգի գործիչ Դադեանի անունով:
Յիշեցնենք, որ Հրանտ Դինքի անունով 2008 թւականի Յունւարի 28-ին փողոց է կոչւել Ֆրանսիայի Լիոն քաղաքում, 2009 թ-ի Յունիսի 12-ին` Մարսելում:

0 Պատգամ: