Sunday, July 12, 2009

ԻՐԱՒՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ

ԻՐԱՒՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ
«Եթէ մենք իրաւունք ունէինք զինադադարի հաստատման փաստաթղթի տակ ստորագրել, ապա մենք իրաւունք ունենք նաեւ կառուցել մեր խաղաղ կեանքը, եւ դա անժխտելի է բոլորի համար, առաջին հերթին մեզ համար:
Չի կարելի տարբեր մեկնաբանութիւններով եւ գործընթացներով այդ յստակ եւ անվիճելի հանգամանքը նսեմացնել, հաշւի չառնել»,- ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտգործնախարար Գէորգի Պետրոսեանը Յուլիսի 10–ին Ստեփանակերտում մեկնարկած խորհրդաժողովում:
Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման խնդրում կայ մի շատ կարեւոր հանգամանք, որը վերաբերում է բանակցային ձեւաչափին:
«Մենք բազմիցս իշխանական տարբեր մակարադակներով ասել ենք, որ քննարկւող տարբեր կէտերի շուրջ ունենք լուրջ վերապահումներ: Քննարկումներին չենք մասնակցում, բացի Հայաստանի Հանրապետութեան հետ կոնսուլտացիներ անցկացնելուց»,- ընդգծեց Գ.Պետրոսեանը:

0 Պատգամ: