ՀԱՅՐ ԵՒ ՈՐԴԻ ԱԼԻԵՒՆԵՐԸ՝ ԿԱՇԱՌԱԿԷՐ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անւան շուրջ մեծ սկանդալ է հասունանում. նա հերթական անգամ մեղադրւում է կաշառք վերցնելու համար: Սկանդալի մէջ ներգրաււած է նաև նրա հայը` Հեյդար Ալիևը:
Այսպէս, ամերիկյան Dooney Bourke յայտնի ընկերութեան հիմնադիր Ֆրեդերիկ Բուրքը (Frederic Bourke) մեղադրւում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին և նրա որդուն` Իլհամ Ալիևին 1998-ին կաշառք տալու նպատակով յանցաւոր դաւադրութիւն կազմակերպելու համար:
Այդ մասին տեղեկացնում է Բլումբերգ գործակալութիւնը:
Մանհեթնի (Նիւ ԻՒորք) դաշնային դատարանը շուրջ մէկամսեայ դատաւարութիւնից յետոյ իր վճիռը կայացրել է ուրբաթ` Յուլիսի տասին, որի համաձայն, Ֆրեդերիկ Բուրքը և իր ընկէր` չեխ ձեռնարկատէր Վիկտոր Կոժենին մեղաւոր են ճանաչւել Ադրբեջանի նախկին և ներկայ առաջնորդներին կաշառելու և նրաց դրդելու, որպէսզի վերջիններս վաճառեն պետական նաւթահանող ընկերութիւնը:
Խօսքը Ադրբեջանի Նաւթարդիւնահանման պետական ընկերութեան (State Oil Company of Azerbaijan Republic/Socar) մասին է:
Ըստ Բլումբերգի, Ադրբեջանն այդպէս էլ չի վաճառել կամ մասնաւորեցրել այդ ընկերութիւնը: Նկատենք, որ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, մինչև Ադրբեջանի վարչապետ լինելը, այդ ընկերութեան ղեկավարն է եղել:
Ըստ աղբիւրի, Բուրքը իր ընկերօջ հետ միասին Ադրբեջանի նախկին և ներկայ առաջնորդներին միլիոնաւոր ամերիկեան դոլարներ է տւել, ընդ որում` կանխիկ: Իսկ ամերիկեան օրէնսդրութեամբ` Օտարերկրեայ կաշառակերութեան դէմ պայքարի մասին օրէնքով օտարերկեայ չինովնիկներին կաշառք տալը խստիւ արգելւում է:
Այդպիսով, Բուրքը մեղադրւել է համապատասխան օրէնքը խախտելու մէջ, հետևաբար մեղադրող կողմը պահանջել է նրան տասը տարւայ ազատազրկման ենթարկել: Սակայն, դատաւոր Շիրա Շեյնդլինն արդէն յայտարարել է, որ Բուրքի ազատազրկման ժամկէտն այդքան շատ չի լինի:
Ինչևէ, այժմ նա ազատ է արձակւել` մուծելով տասը միլիոն ԱՄՆ դոլար:
Բուրքը կտրականապէս հերքել է իր կողմից ազերի առաջնորդներին կաշառք տալու մասին տեղեկութիւնը: Աւելին, նրա փաստաբաններն ասել են, որ Կոժենին ինքն է 180 միլիոն ԱՄՆ դոլար գողացել Բուրքից և միւս ներդրողներից, իսկ Բուրքն ունեցել է ութ մլն ԱՄՆ դոլարի կորուստ: Կոժենին, ով նույնպէս այդ գործով մեղադրեալ է, փախուստի մեջ է Բահամեան կղզիներ:
Նա խոստովանել է, որ ժամանակին կաշառել է ադրբեջանցի առաջնորդներին, բայց միևնոյն ժամանակ հերքել է, որ փող է գողացել մյուս ներդրողներից: Աւելին, նա ասել է, որ բոլոր ներդրողներն էլ իմացել են, որ իրենց գումարներն օգտագործւել են որպէս կաշառք:
Նա նաև ասել է, որ իրենց ներդրողները հնարավորութիւն կունենային վերահսկել Ադրբեջանի տնտեսութեան կէսը, եթէ Ադրբեջանի Նաւթարդիւնահանման պետական ընկերութիւնն իրենցը լինէր:
Դատավարութեան վկաները վկայութիւն տալիս դատարանում յայտարարել են, որ Ադրբեջան ուղևորւող ինքնաթիռներով ճամպրուկներով միլիոնաւոր դոլարներ են փոխանցւել: Նկատենք, որ Ադրբեջանի հայր և որդի առաջնորդները առաջին անգամ չէ, որ մեղադրւում են կաշառք վերցնելու համար:
Դեռ 2000-ականների սկզբներին ևս նմանատիպ մի սկանդալ էր բարձրացել, և ամերիկեան մամուլը ադրբեջանցի բարձրաստիճան չինովնիկների հետ կապւած սկանդալը որակել էր Ազերգեյթ, ինչպէս Ուոթերգեթեան սկանդալը: Այդ աղմկահարույց դէպքերի առնչութեամբ այն ժամանակ` 2003 թւականին, Մոնիտոր ամսագրում Ազերգէյթ յօդւածի հեղինակ Ռասիմ Նուրիևը գրել է հետևեալը. Ազերգէյթը դեռ նախնական փուլն է անցել, բայց իր խնդիրն արդէն իսկ կատարել է` ցոյց է տւել աշխարհին, թէ ինչպիսի երկրում ենք մենք ապրում (նկատի ունի Ադրբեջանը) և ովքեր են կառավարում մեր երկիրը:
Ուոթերգէյթը յանգեցրեց նրան, որ նախագահ Նիկսոնը հրաժարական տւեց: Բայց այն, ինչում մեղադրւում էր Նիկսոնը, մանկական խաղեր են այն մեղադրանքի համեմատ, որում մեղադրւում են մեր երկրի ղեկավարները:
Ցավօք, մենք ուժ չունենք, իսկ նրանք` խիղճ, որպէսզի իրավիճակից դուրս գալու համար ելքեր գտնւեն և չխայտառակեն երկիրը:
0 Պատգամ:
Post a Comment