Ըստ ՀՅԴ Արցախի Ներկայացուցչի՝ Եռակողմ Յայտարարութիւնը «Ահազանգ» Է


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Հետք». - ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը, անդրադառնալով ԱՄՆ–ի, Ռուստանի եւ Ֆրանսիայի նախագահների միացեալ յայտարարութեան՝ յայտնել է, թէ «Երեք նախագահների մակարդակով կատարուած յայտարարութիւնը ինքնին՝ բաւականին լուրջ, զգուշացնող ու զգաստացնող յայտարարութիւն է, եւ արդէն յայտարարութեան ընդհանուր սկզբունքներից եւ պահանջներից կարելի է ենթադրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, այդ թւում՝ ղարաբաղեան կարգաւորման շուրջ քննարկումների արդիւնքում, լինելու են արտաքին լուրջ ճնշումներ եւ պարտադրանքներ»:

Իշխանեանի խօսքերով, նախագահները փորձում են ներկայացնել մադրիդեան սկզբունքները, որոնց բազմիցս դէմ է արտայայտւվլ ղարաբաղեան կողմը:

«Արդեօք կարելի՞ է համարել, որ Ղարաբաղեան հարցը կարող է դառնալ ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի հաշտեցման «խորհրդանիշ»» հարցումին որպէս պատասխան, ՀՅԴ ներկայացուցիչը յայտնել է, թէ իր կարծիքով այդ յարաբերութիւնների մէջ Ղարաբաղը կարող է փոքր խնդիր լինի այդ երկրների համար: «Իրենց համար փոքր, բայց մեզ համար ճակատագրական եւ կարեւոր դերակատարութիւն ունեցող խնդիր:

Ի հարկէ, յայտարարութիւնը շատ լուրջ եւ զգուշացնող է, այնուամենայնիւ չպէտք է խուճապի մատնւել, եւ բոլոր դէպքերում, պէտք է առաջիկայում փնտռել նոր սկզբունքներ ու մօտեցումներ՝ հարցերի քննարկման համար», աւելացրել է Իշխանեանը:

Այս յայտարարութիւնը, ըստ Իշխանեանի, պէտք է ընդունել որպէս ահազանգ, որին անհարժեշտ է լրջութեամբ անդրադառնալ:
ՀՅԴ ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, թէ մեր ժողովուրդի վզին յայտարարութիւններ եւ որոշումներ փաթթելու փորձեր միշտ էլ եղել են: Բայց նրա կարծիքով, յառաջիկայ ամիսներին հայկական կողմի համար ճակատագրական որոշումներ պիտի չկայացւեն, ուստի, պէտք չէ խուճապի մատնուել եւ ամէն ինչ կորցւած համարել, որովհետեւ՝ «Մի նոր փուլ է սկսւում ղարաբաղեան գործընթացում»:
Մոսկւայի մէջ կայանալիք Ալիեւ-Սարգսեան հանդիպման ընթացքում համապարփակ փաստաթղթի ստորագրման հնարաւորութեան մասին յաճախ խօսւել է վերջին շրջանում: ՀՅԴ Արցախի ԿԿի ներկայացուցչի կարծիքով, այդ փաստաթուղթը, եթէ նոյնիսկ ստորագրւի, ոչ մէկ ուժ կարող է ունենալ Ղարաբաղի համար:
«Ղարաբաղն սկզբից յայտարարել է, որ որեւէ քաղաքական ուժի, իշխանութեան, թէկուզ ՀՀ իշխանութիւնների մակարդակով ստորագրւած փաստաթուղթ, որը չի բխելու ոչ միայն Ղարաբաղի, այլ ամբողջ հայ ժողովրդի շահերից, չի ընդունւելու», շեշտել է Իշխանեանը:

1 Պատգամ:

7or_blog said...

Ձեր բլոգից մեջբերում է եղել «7օր բլոգ»–ի այսօրվա բլոգերի տեսության մեջ՝ համապատասխան հղումով։ Շնորհակալություն։ http://www.7or.am/blog/?p=85