ՄԱՅՐԸ ԲՈԼՈՐԻ
Մահւամբ՝ Սառ հողը
Նոր մայր է դառնում
Իր գիրկն առնում մանկան սիրասուն
Այդ նորածինը դրւած դագաղում
օր՜որ շորորւում,հանգիստ քուն մտած,
Յուղարկաւորի անճար ձեռներում։
Սուրբ եկեղեցու զանգերի ներքոյ
Ուր վերջին օծման շարական հնչում,
Լաց ու ողբերով դառ զարկ ստացած,
Նոր ննջեցեալին անդորր են հայցում։
Օրրոցում փայտեայ, ուր դին է հանգչած,
Անձնական իրե՛րն են չորս կողմում շարւած,
Որ հանգիստ ննջէ մօր գրկում յանգած:
Ու վերջին անգամ,
Պայծառ ժպտադէմ դէմքն են բացում...
Փակում դռները,
Մարում լոյսերը յաւիտենական,
Խաղաղ լռակեաց
Գիրկն յանձնում նրան:
Մայրը երբևէ էլ յետ չի տալու իր մինուճարին,
Մինչ հնչէ ՛՛զանգը՛՛Կանչէ բոլորին՝
Վերջին դատաստան...
ԲԵԹԻՆԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Փետ.2009
0 Պատգամ:
Post a Comment