ՎԹԱՐԻ ՎԱՅՐՈՒՄ...
ԱՅՍՕՐ ԿԷՍՕՐԻՆ «ԿԱՍՊԻԱՆ» ՕԴԱՆԱՒԻ ՎԹԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԶՈՀՒԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ
ԱՅՑԵԼԵՑԻՆՔ ՎԹԱՐԻ ՎԱՅՐԸ
ԵՐԵՔ ՕՐ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՒԳ ԻՐԱՆԻ ԵՐԵՔ ԹԵՄԵՐՈՒՄ
Թեմակալ առաջնորդի, խորհրդարանում իրանահայութեան զոյգ
պատգամաւորների եւ ազգային իշխանութեան անդամների
ներկայացուցիչների ներկայութիւնը մեծապէս մխիթարեց ներկաներին
(Լուսանկարները՝ DPTNEWS–ից)
Այսօր, հինգշաբթի Յուլիսի 16–ին, Թեհրան – Երեւան չւերթի զոհերի պարագաները, օդանաւի վթարի վայրում իրենց վերջին կարօտն առան իրենց հարազատներից։
Ծաղկած կարօտներ այնտեղ՝ ուր վերջին անգամ նրանք անհաւատալիօրէն հրաժեշտ տւին կեանքին։
Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի հրաւէրով ու գովելի նախաձեռնութեամբ, հնարաւորութիւններ ստեղծւեց որպէսզի աղէտի զոհերի հարազատներն այցելել այն վայրը, որտեղ յանկարծ իրենց աչքերն առյաւէտ փակեցին առջեւում բացւած դեռ երկար ճանապարհի դիմաց։
Նրանք Թեհրանի Հայոց ազգային առաջնորդարանից շարժւէցին դէպի Ղազւին, որեղ տեղական պատախանատուներն ու ոստիկնութեան առաջնորդութեամբ ուղեւորւեցին դէպի աղէտի վայրը՝ Ջանաթաբադ գիւղի մօտակայքում։
Տեղում, որտեղ դեռ որոնումների ու վայրը մաքրագործելու աշխատանքներ էին կատարւում, տուժած ըատանիքները հողից ու ջախջախւած օդանաւի բեկորներից իրենց կարօտեալների հոտն էին ուզում առնել։Իւրաքանչիւրը, հողի ու երկաթների միջից, ինչ որ բան էին փնտռում։
Ու ներկաներից մէկը գտաւ իր մօր նոր կարած հագուստը, որն իր հետ Հայաստան էր տանում իր որդու ամուսնութեան հանդիսութեանը հագնելու համար... Ոմանք իւրաքանչիւր հողակոյտի առջեւ ծնկում ու ողբ էին երգում։
Ոմանք հող էին վերցնում իբրեւ վերջին յիշատակ։ Իւրաքանչիւրը մի կորած էր որոնում, փորում էին հողը, քաշքշում էին ջարդւած երկաթները՝ գուցէ մի բան գտնելու համար։
Բայց աւաղ՝ որ կորածն արդէն անշունչ էր...Թեմակալ առաջնորդ՝ Տէր Սեպուհ արք. սագսեանի միջոցով հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց օդանաւի զգետման հետեւանքով բացւած մեծ Խորշի առջեւ։
Կարօտի խորշը, որ շատ արագ ծածկւեց ծաղիկներով։ Նա ապա իր պատգամը փոխանցելով ներկաներին, յայտարարեց նաեւ որ Իրանահայ երեք թեմերը պատահած աղէտի համար երեք օր ազգային սուգ են յայտարարում։
Արարողութեանը ներկայ էին նաեւ Իսլամական Խորհրդարանի փոխ նախագահ՝ հօջ. Աբութորաբին, Ղազւինի ուրբաթօրեայ հաւաքական աղօթապետ՝ այաթօլլահ ՝ Բարիքբինը, Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ ճրտգ. Գէորգ Վարդանեանը, Սպահանի եւ հրաւային իրանահայուեան պատգամաւոր՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանը եւ տեղական պատասխանատուները։
ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ
Տեղացի հողագործները որոնք դէպքի պահին վայրում են եղել, վկայում են այն մասին, որ իրենց լոլիկի բոստանից ահռելի դղրդոց լսեցին երքնքից։
Երբ վերն են դիտել, մի օդանաւ են տեսել, որից ծուղ բացձրանալով սաստիկ արագութեաոբ դէպի վար էր գլորւում։
նրանց ասութեամբ՝ օդանաւը շուրջ 500 մետր բարձրութեան վրայ ուժգին պայթիւնով ոչնչացել է, իսկ միայն օդանաւի քիթն է դիպչել գետնին, ուր եւ այթել է։
Նրանց վկեյութեամբ օդանաւի եւ ուղեւորների տարբեր մասերը նէտւել են շուրջ 300 մետր հեռաւորութեան վրայ։
Պատահած հրդեհի պատճառը՝ օդանաւում գոյութիւն ունեցած 20 տոննա վառելիքն է եղել։
0 Պատգամ:
Post a Comment