ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ
Ղարաբաղեան կարգաւորման գործընթացում որպեէս միջնորդ ներգրաււելու Թուրքիայի հաւակնութիւններն անիրագործելի են: «Թըդեյզ Զաման» թերթին տւած հարցազրոյցում նման կարծիք է յայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիէն:
Ի պատասխան թուրք լրագրողի այն դիտարկման, թէ Թուրքիան առաջարկել է որոշակի ծառայութիւններ մատուցել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացում, Բեռնար Ֆասիէն նկատել է. «Թուրքիայի միջնորդութիւնն այդ գործընթացում անհնար է: Դա ողջամտութեան պահանջն է»:
Մինսկի խմբի համանախագահը յիշեցրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց համարում են «մէկ ազգ, երկու պետութիւն», ինչով փաստւում է, որ Թուրքիան այս հակամարտութեան պարագայում շահագրգիռ կողմ է եւ չի կարող դառնալ միջնորդ: Ըստ Բեռնար Ֆասիէի, թէեւ Հայաստանն ու Թուրքիան ներկայումս յարաբերութիւնները կարգաւորելու գործընթաց են սկսել, սակայն դա եւ ղարաբաղեան կարգաւորումը միանգամայն անկախ գործընթացներ են:
Նրա խօսքերով, սակայն, երկու հիմնախնդիրներն էլ «միեւնոյն տարածաշրջանային գօտու գործընթացներ» են, եւ հնարաւոր է, որ դրանցից իւրաքանչիւրի դէպքում գրանցւած առաջընթացը «դրական ու օգտակար» ազդեցութիւն ունենայ միւսի վրայ:

Նա զգուշացրել է, որ այդ դրսեւորումները կարող են խոչընդոտել գործընթացներում առաջխաղացում գրանցելու գործին:
0 Պատգամ:
Post a Comment