ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ ՅԱՅՏՆԵՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
«ԿԱՍՊԻԱՆ» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՊԱՏԿԱՆՈՂ
ԹԵՀՐԱՆ–ԵՐԵՒԱՆ ԳՆԱՑՈՂ ՕԴԱՆԱՒ Է ԶԳԵՏՆՒԵԼ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Յիշեալ օդանաւը, որ ըստ երեւոյթի Թեհրանից Երեւան էր չւերթ կատարում, մի ժամ առաջ զգետնւել է Ղազւինի հարաւային տարածքում՝ 12 կիլոմետր հեռաւորութեամբ։
Լուրը հաստատւել է պետական պատասխանատուների կողմից։Չւերթի համարը՝ 7908 էր եւ ունէր 153 ճամբորդներ ու 15 սպասարկուներ։Յաւելեալ տեղեկութիւնները Հետագային։
«Թոփոլով» տեսակի օդանաւը Թեհրանի միջազգային օդակայանից չւերթ էր կատարել ժամը՝ 11.33–ին, իսկ 16 րոպէ անց զգետնւել է Ղազւինի շրջակայքում։
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆԸ
Հանրապետութեան նախագահ՝ Ահմադինեժադը, քիչ առաջ իր ցաւակցական պատգամի հետ միասին, պատասխանատուներից ուզել է, որ ինչքան շուտ կատարեն մանրակրկիտ պրպտումները, Թեհրան–Երեւան չւերթի զգետնւելու պատճառները յայտնաբերելու եւ զեկուցելու համար։
0 Պատգամ:
Post a Comment