«Ո՞վ է իրականում
Ռուսաստանի
ղեկավարը»
24.07.2009
Արմէն Քոլոյեան
Christian Science Monitor հեղինակաւոր օրաթերթն անդրադարձել է Ռուսաստանի մայրաքաղաքում շաբաթներ առաջ տեղի ունեցած որքան ծիծաղաշարժ, նոյնքան էլ խորհրդանշական վրիպակին` այցելելով Մոսկւա, Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինին «նախագահ» էր անւանել:
Աւելի ուշ Օբաման արդարացել է, թէ «Ռուսաստանի ներկայիս վարչապետ Պուտինը երկար ժամանակ այդ երկրի գլխաւոր պաշտօնն է զբաղեցրել»:Այդպէս էր մինչեւ անցեալ տարւայ մարտը, երբ Պուտինը նախագահութեան ճանապարհ բացեց վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի համար:
«Եթէ նոյնիսկ համաշխարհային լիդերներն են շփոթւում, ապա ի՞նչ ասել շարքային մարդկանց մասին», - նկատում է Christian Science Monitor-ի մեկնաբան Ֆրեդ Ուեյրը եւ հարց տալիս. - «Ո՞վ է իրականում Ռուսաստանի ղեկավարը»:
Որոշ փորձագէտներ կարծում են, թէ Կրեմլը հնարամիտ ներկայացում է բեմադրել` «լաւ ոստիկան - վատ ոստիկան». առաջինի դերում ներկայիս նախագահն է, երկրորդի դերում` վարչապետը:
Բայց կան նաեւ փորձագէտներ, ովքեր պնդում են, որ շնորհալի իրաւաբան ու Led Zeppelin-ի երաժշտութեան երկրպագու Մեդվեդեւը աստիճանաբար դուրս է գալիս իր նախորդի հսկողութիւնից եւ մարտահրաւեր է նետում պուտինեան շրջանի կոշտ ու կոպիտ մեթոդներին:
Գարնանը «Լեւադա» սոցիոլոգիական կենտրոնը հարցում է անցկացրել, պարզւել է, որ ռուսաստանցիների միայն 19 տոկոսն է կարծում, որ նախագահը անկախ քաղաքականութիւն է վարում, իսկ 68 տոկոսի համոզմամբ` Մեդվեդեւը գտնւում է Պուտինի եւ նրա շրջապատի հսկողութեան տակ:
«Մեդվեդեւը ո’չ թիմ ունի, ո’չ էլ ռեսուրսներ: Կարեւոր պաշտօնների 85 տոկոսը Պուտինի մարդիկ են գրաւել, Մեդվեդեւն առանց բանակի գեներալ է, նա կարող է նախագահել Անվտանգութեան խորհրդում, բայց իրականում ուժայինների ղեկավարը Պուտինն է», - ասել է վերլուծաբան Օլգա Կրիշտանովսկայան:
Կայ նաեւ այլ տեսակէտ: «Պուտինը ենթադրում է, որ դեռ ինքն է երկրի թիւ մեկ պաշտօնեան, բայց բանն այն է, որ Մեդվեդեւն էլ է սկսում այդպէս մտածել, Պուտինը դա արդէն զգում է եւ բարկանում», - ասել է Mercator Group վերլուծական կենտրոնի ղեկավար՝ Դմիտրի Օրեշկինը:
Կրեմլին մօտ կանգնած մարդիկ գերադասում են կանխատեսումներ չանել: «Ճշմարտութիւնը կպարզւի միայն 2012 թւականին, ամէն բան հասկանալի կդառնայ, երբ կիմանանք, թէ ո՞վ է առաջադրւել նախագահի թեկնածու», - ասել է Ռուսաստանի նախագահին առընթեր մարդու իրաւունքների հարցերով յանձնաժողովի անդամ Ալեքսէյ Պուշկովը:

0 Պատգամ:
Post a Comment