Ի՞ՆՉ Է ԱՅՍ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԷՃԸ,
Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ ՎՇՏԱՀԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ...
- Ի՞ՆՉԵՐ ԵՆ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԿԵԱՆՔԻ ԿՈՉՒԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՒԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ։
- ԻՆՉՊԷ՞Ս Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՁԵՒՆ ՈՒ ԵՂԱՆԱԿԸ։
- ՆՐԱՆՔ ՈՐՊԷՍ ԱՆՀԱՏ ՓԱՍՏԱԲԱՆԵՐ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈ՞Ւ, ԹԷ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ։
- ՆԻՒԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԻՆՉՊԷ՞Ս ԵՆ ԿԱՐԳԱՒՈՐՒՈՒՄ
Վերջին քանի օրերի ընթացքում, թէ՛ հասարակութեան տարբեր շերտերի մօտ, ու թէ՝ զանազան կայքերի մէջ օդանաւի վթարի դատական հարցերի կապակցութեամբ խօսակցութիւններ են գնում, որոնք ոչ միայն մթնոլորտ են շիկացնում, այլ յուզում են նաեւ այդ տխուր պատահարի ընթացքում զոհւածների ընտանիքներին, որոնք արդէն իսկ պատւած են կսկիծով։
Հասարակութիւնն այս թախծօտ ու լարւած ժամանակաշրջանում, բոլորովին ի նպաստ չի լսելու եւ ականատես լինելու այնպիսի վնասակար երկխօսութիւնների, որոնք արդէն վէճի է վերածւել անծանօթ ստորագրութիւններով հրապարակ եկած պատգամներով ու տարածւող շշուկներով։
Տարածւած ու թողնւած պատգամների ոմանց բովանդակութիւնները դժբախտաբար իրականութիւն ունեն, ու գալիս է նիւթապաշտական մտածելակերպից, եւ որ միտում են չարաշահել զոհւածների ընտանիքների թախծօտ զգացումներն ու լարւածութիւնը։
Պատգամների մէջ կային այնպիսի տրամաբանութիւններ ու տեսակէտներ, որոնք շահագրգռւածներին ուղղութիւն տալու հետ միասին, գալիս են ապացուցելու,նաեւ այն, որ որ դատական գործընթացի նրկայի դրութեամբ, տուժած ընտանիքները բոլորովին էլ փաստաբանների կարիք չունեն, այլ նրանք (առաջնորդարանի փաստաբանները) պարզապէս կարող են իրաւաբանական խորհուրդներով օգնել նրանց։
Կացութիւնը եւ վիճակը պարզելու համար թւում է, նորից պիտի յիշեցնել անցեալ կիրակի Յուլիսի 26–ին Թեհրանի Հայոց Ազգային առաջնորդարանում նոյն նպատակով տեղի ունեցած հանդիպման անցուդարձը, որին ներկայ եմ եղել նաեւ ես։
Այն բոլորից, որոնք արծարծւեցին յիշեալ հանդիպման ընթացքում, այսպէս ենք հասկանում , որ իրաւաբաններից բաղկացած մի յանձնախումբ է կեանքի կոչւել, որոնք հերթաբար լինելու են ազգային առաջնորդարանում, եւ դիւրացնելու են դիմողների (զոհւածների հարցով) սկզբնական աշխատենքները՝ ամբողջացնելով ժառանգական վկայագրի (گواهی انحصار وراثت) դիմումնագիրը , ինչպէս նաեւ այդ հարցին կապւած նման դիմումնագրերն ու փաստաթղթերի լրացնելը։
Ու այդ բոլորը կատարելու են սիրողաբար ու ամբողջապէս ձրիաբար՝ ազգային առաջնորդարանի վտահւած փաստաբանների միջոցով, որոնք ներկայ էին Յուլիսի 26 –ի հանդիպման ընթացքում։ Դրանք կատարւում են միայն «Կասպիան» ընկերութիւնից կամ ապահովագրող կազմակերպութիւնից արեան գին ( دیه ) ստանալու համար։
Իսկ այն ինչ կապւած է հարցի հիմնական դատին, դա ներկայումս գրեթէ անելիք բան չի, քանի որ պետական ու մասնագիտական մարմիններն ու անձիք, դեռեւս չեն պարզաանել թէ ՝ ո՞վ է այս վթարի իսկական պատասխանետուն, կամ պատասխանատուները։
Իսկ այն ինչ կապւած է հարցի հիմնական դատին, դա ներկայումս գրեթէ անելիք բան չի, քանի որ պետական ու մասնագիտական մարմիններն ու անձիք, դեռեւս չեն պարզաանել թէ ՝ ո՞վ է այս վթարի իսկական պատասխանետուն, կամ պատասխանատուները։
Հետեւաբար, երբ (իրաւական դաշտի վրայ) չկայ ապացուցւած յանցագործ, բնականեբար ներկայումս գոյութիւն չունի նաեւ յանցագործի դէմ դատական հայց յարուցելու խնդիր, որի համար փաստաբանի կարիք զգացւի։
Անմիջապէս շեշտեմ, որ նկատի ունենալով այն կարեւոր հանգամանքը, որ բոլորովին մեր համար պարզ չի դէպքի մանրամասութիւնները, որոնց հիմնւելով կարող ենք դատ բացել ու նաեւ դատը շահել, ներկայ հանգրւանում առհասարակ խորհուրդ չի տրւում նման բան անել, քանի որ անկախ այն բանից, որ դեռ բոլորովին չգիտենք թէ այդ դատի ուղղւածութիւնը ո՞ւմ դէմ պիտի լինի, թւում է ներկայումս նման միջոցի դիմելը գուցէ վնասի բոլոր գանգատւողների ընդհանուր դատին։
Այս հարցի համար, ինչպէս բացատրւեց Յուլիսի 26–ի հանդիպման ընթացքում, թէեւ Ազգային Առաջնորդարանը, որպէս իրաւական անձ (شخصیت حقوقی) չի կարող բոլորի լիազօրութիւնն առնի իր վրայ, սակայն ամէն միջոցների ու լծակների դիմելու է թէ՝ զոհւածների ու թէ՝ նրանց հարազատների իրաւական ու դատական իրաւունքները, ինչպէս նաեւ ազգային անհատական արժանապատւութիւնը ապահովելու համար։
Անշուշտ երբ հասաւ այդ պահը, որ (գոյութիւն ունեցած տւեալների համաձայն ու այսօրւայ պահի դրութեամբ) չի նախատեսւում 3– 4 ամսից շուտ լինի, անկասկած փաստաբանի կարիք է զգացւելու, եւ այդ դէպքում էլ՝ ինքը տուժածը կարող է իր ազատ կամքով իր վստահւած փաստաբանին ընտրի ու վճարումներ կատարի։
Բնականաբար այդ դէպքում միայն ազգային առաջնորդարանի փաստասբանները չեն միայն որ կարող են դատական պատւէր ընդունել, այլ հասարակութեան մէջ կան նաեւ փորձառու փաստաբաններ, որոնց ընտրելը տուժած ընտանիքների անժխտելի իրաւունքն է։
Ամէն դէպքում անհրաժեշտ է, որ Թեհրանի Հայոց Թեմական Խորհուրդը եւ կեանքի կոչւած իրաւա–դատական յանձնախումբը իրենց իրարյաջորդ ու լուսաբանական տեղեկատւութեամբ, իրազէկ պահեն եւ ուղղութիւններ տան զոհւածների ընտանիքներին։
ՁԵՐԴ՜
ՎԱՐԴԱՆ
1 Պատգամ:
Isgabes endaniknere inch bidi anen? oom bidi dimen?. Ayn ore pasdabannerits mege asoom er vor anbayman hents aysorvanits pasdaban goozenk. Voren e jishde?
Post a Comment