Վթարի ենթարկւած Թեհրան-Երեւան ինքնաթիռում ազգութեամբ հայերի թիւը
եղել է 35, որոնցից 4-ը՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ են
Վթարի հետ կապւած ՀՀ ԱԳՆ-ում բացւել է թէժ գիծ:
Տեղեկութիւններ ստանալու համար կարող էք
զանգահարել +37410562543, +37410566811 եւ
+37410544041 (ներքին 202 կամ 217)
հեռախօսահամարներով:
Վթարի ենթարկւած Թեհրան-Երեւան ինքնաթիռում ազգութեամբ հայերի թիւը եղել է 35, որոնցից 4-ը՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ են:
Ինչպէս այսօր հրաւիրւած մամլոյ ասուլիսում տեղեկացրել է ՀՀ քաղաւիացիայի գլխաւոր վարչութեան պետի տեղակալ Արսէն Պօղոսեանը, ինքնաթիռի անձնակազմի 15 անդամներից երկուսը եղել են ՀՀ քաղաքացիներ:
Ինքնաթիռում եղել են նաեւ Վրաստանի երկու քաղաքացիներ: ՀՀ քաղաւիացիայի վարչութիւնում ստեղծւել է օպերատիւ շտաբ:
Յիշեցնենք, որ Թեհրանից դէպի հիւսիս արեւելք գտնւող Ղազւին քաղաքի մօտակայքում ժամը 12:18-ին վթարի ենթարկւած Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող «Տու 184» ինքնաթիռը պատկանում էր իրանական «Caspian Airlines» ավիաընկերութեանը: Ինքնաթիռում եղել են 153 ուղեւորներ եւ անձնակազմի 15 անդամները:
Իրանի նախագահը ցաւակցութիւն Է յայտնել ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհւածների հարազատներին Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ Մահմուդ Ահմադինէժադը ցաւակցութիւն Է յայտնել Թեհրանից Երեւան թռչող ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհւածների հարազատներին:
Այդ մասին հաղորդել Է Fars գործակալութիւնը: Նախագահը յանձնարարել Է տրանսպորտի նախարարութեանը եւ միւս պատասխանատուներին՝ կարճ ժամանակում հետաքննել օդային աղէտի պատճառները եւ հրապարակել արդիւնքները:
Վթարի ենթարկւած ինքնաթիռում գտնւած ազգութեամբ հայերի թւաքականի վերաբերեալ ներկայացւում են հակասական տւեալներ Թեհրանից դէպի հւուսիս արեւելք գտնւող Ղազւին քաղաքի մօտակայքում վթարի ենթարկւած Թեհրան-Երեւան չւերթն իրականացնող ինքաթիռում գտնւած ազգութեամբ հայերի թւաքանակի վերաբերեալ առայժմ հակասական տւեալներ են ներկայացւում:
«Caspian Airlines» աւիաընկերութիւնից, որին էլ պատկանում էր ինքաթիռը, «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ինքնաթիռում հայերի թիւը եղել է 19, իսկ ՀՀ քաղաւիացիայի մամլոյ ծառայութիւնից նշեցին մօտ 30 հայերի առկայութեան վերաբերեալ:
ՀայաստանիՀանրապետութեան Արտգործնախարարութեան մամլոյ եւ տեղեկատւութեան վարչութիւնից տեղեկացրեցին, որ շուտով կհրապարակւեն ինքնաթիռում եղած հայերի թւաքականի վերաբերեալ բոլոր տւեալները:«Զւարթնոց» օդանաւակայանում գործում է ժամանակաւոր շտաբ ` Իրանում աւիավթարի ենթարկւած ինքնաթիռի ուղեւորների մտերիմներին հոգեբանական եւ բժշկական օգնութիւն ցուցաբերելու նպատակով։
Երեւանի «Զւարթնոց» օդանաւակայանում գործում է ժամանակաւոր շտաբ` Իրանում աւիավթարի ենթարկւած ինքնաթիռի ուղեւորների մտերիմներին հոգեբանական եւ բժշկական օգնութիւն ցուցաբերելու նպատակով: Հայաստանի քաղաւիացիայի վարչութեան աւիացիոն անվտանգութեան վարչութիւնից, ներկայումս գործում է «թէժ գիծ»` «59.33.33» հեռախօսահամարով` վթարւած ինքնաթիռի ուղեւորների մասին տեղեկութիւններ տրամադրելու նպատակով:
Վթարի ենթարկւած Թեհրան-Երեւան չւերթն իրականացնող ինքաթիռում եղել է 19 հայ ուղեւոր Թեհրանից հիւսիս-արեւելք գտնւող Ղազւին քաղաքի մօտակայքում վթարի ենթարկւած Թեհրան-Երեւան չւերթն իրականացնող ինքնաթիռում եղել է 19 հայ ուղեւորներ:
Իրանական «Caspian Airlines» աւիաընկերութիւնից, որին պատկանում էր ինքնաթիռը, մնացած ուղեւորների մեծ մասը իրանցիներ են: Հայաստանի քաղաւիացիայի մալմլոյ ծառայութիւնից տեղեկացրեցին, որ ինքնաթիռում եղել է 168 մարդ: Ինքնաթիռի վթարի վերաբերեալ դեռեւս վարկած չի շրջանառւում, դէպքի վայրում կատարւում են ուսումնասիրութիւներ:
Հայաստանի քաղաւիացիան կապեր է հաստատել իրանական •ործընկերների հետ, ստեղծւել է յատուկ շտաբ:Յիշեցնենք, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, թռիչքից 16 րոպէ անց:Բոլոր ուղեւորները զոհւել են:
Ղազւինի արտակարգ իրավիճակների ծառայութեան պետ Հոսէյն Բեհազադփուրը լրատւամիջոցներին տեղեկացրել է, որ ինքնաթիռն ամբողջովին կործանւել է, իսկ դրա մասերը` այրւել:
Թեհրան-Երեւան չւերթն իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցութեամբ Հայաստանից յանձնաժողով կը մէկնի Իրան Թեհրան-Երեւան չւերթն իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցութեամբ Հայաստանից յանձնաժողով կը մեկնի Իրան: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարութեան Հայաստանի փրկարար ծառայութեան տնօրէնի մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորեանը, յայտնել է թէ՝ դեռ յստակ չէ, թէ երբ կմեկնի յանձնաժողովը եւ ինչ կազմով:
«Caspian Airlines» աւիաընկերութեան հայաստանեան գրասենեակից տեղեկացրեցին, որ այժմ ճշտւում են դէպքի հանգամանքները եւ յստակեցւում է ուղեւորների ցուցակը:
Նախնական տւեալներով 153 ուղեւոր է եղել:Նշենք, որ Թեհրանից դէպի հիւսիս-արեւելք գտնւող Ղազւին քաղաքի մօտակայքում ինքնաթիռը վթարի է ենթարկւել այսօր` ժամը 12.00-ի սահմաններում:Թեհրան-Երեւան չւերթի ինքնաթիռի վթարի հետ կապւած Հայաստանի Ա.Գ.Նախարարութիւնում բացւել է թէժ գիծ «Կասպիական աւիաուղիներ» ընկերութեան Թեհրան-Երեւան չւերթ իրականացնող ինքնաթիռը վթարի է ենթարկւել:
Ինչպէս «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութիւնից, նախնական տւեալներով ինքնաթիոռում եղել են մօտ150 անձ: Վթարի հետ կապւած ՀՀ ԱԳՆ-ում բացւել է թէժ գիծ: Տեղեկութիւններ ստանալու համար կարող էք զանգահարել +37410562543, +37410566811 եւ +37410544041 (ներքին 202 կամ 217) հեռախօսահամարներով:
Վթարի է ենթարկւել Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը Թեհրանից դէպի հիւսիս-արեւելք գտնւող Ղազւին քաղաքի մօտակայքում վթարի է ենթարկւել Թեհրան-Երեւան չւերթն իրականացնող ինքնաթիռը: Ինչպէս տեղեկանում ենք իրանական IRNA գործակալութիւնից, ինքնաթիռը պատկանում էր իրանական «Caspian Airlines» ավիաընկերութեանը:
Այն վթարի է ենթարկւել 12:00-ի սահմաններում, թռիչքից 16 րոպէ անց:Բոլոր ուղեւորները, ամենայն հաւանականութեամբ, զոհւել են: Ղազւինի արտակարգ իրավիճակների ծառայութեան պետ Հոսէյն Բեհազադփուրը լրատւամիջոցներին տեղեկացրել է, որ ինքնաթիռն ամբողջովին կործանւել է, իսկ դրա մասերը` այրւել: Իրանի քաղաւիացիայի մամուլի խօսնակը յայտարարել է, որ ռուսական «ՏՈՒ» ինքնաթիռն իրականացնում էր 7908 չւերթը` դէպի Երեւան:
Համաձայն նախնական տւեալների` ինքնաթիռում եղել է 153 ուղեւոր եւ անձնակազմի 16 անդամ:
0 Պատգամ:
Post a Comment