ՄԻՐ ՀՈՍԷՅՆ ՄՈՒՍԱՒԻ.–
ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՔՒԷՆԵՐՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ
«Փարսինէ» լրատւութեան հաղորդման համաձայն, Միր Հոսէյն Մուսաւին, որ իր առաջին հաւաքական հանդիպման ընթացքում էր խօսում իր բնակարանում ,ասաց թէ՝ ժողովրդական բողոքները կը շարունակւեն, քանի որ կառավարութիւն չունի նրանց քւէները։
Նա որ մի խումբ բարեկամների ու համակիրների հետ էր խօսում իր բնակարանում, աւելացրեց թէ՝ այս ընտրութիւններում մեծ եւ խորք ունեցող մի դէպք է պատահել եւ բողոքների նւազումն ու սաստումը ոչինչ չի փոխելու իսկական հարցից ու իրեն թւում է , որ դրանք կը շարունակւեն։
Նա աւելացրեց թէ մի կառավարութիւն որ օրէնքի սահմաններում չի կազմաւորւում, չի կարող օրինականութիւն ունենայ։
Եւ այս հարցը տկարացնում է կառավարութեան ու դրան դէպի բրտութիւններ է առաջնորդում։
0 Պատգամ:
Post a Comment