«ԻՐԱՆԱՀԱՅԵՐ» ԿԱՅՔԷՋԸ ՅԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՒԵՑ


Տեղեկանում ենք, որ «Իրանահայեր» կայքէջը յարձակման է ենթարկւել, Ադրբեջանական աղբիւրների կողմից։


Կայքէջը հետեւեալ բացատրութիւնն է թողել իր այսօրւայ էջի վրայ.–


Սիրելի Այցելուներ ՝

Մեր կայքէջի սերվերները երէկ գիշեր (04,05,2009) ենթարկւել են յարձակումների։ Մինչ այժմ կարողացել ենք ճշտել որ յարձակումները եղել են Ադրբեջանի հանրապետութեաան տարածքից։ Մեր անձնակազմը անում է ամէն ինչ, ժամ առաջ վերականգնելու ՀԱՄԱՐ կայքէջը։

Շնորհակալ ենք ձեր համբերատարութիւնից։
Մնացէք մեզ հետ՝ ԻՐԱՆԱՀԱՅԵՐ.com


دوستان و سروران گرامی–
سرورهای(server) وب سایت ما ساعاتی است که با مشکل مواجه شده اند.

متخصصین ما در حال بازیافت اطلاعات و برطرف کردن مشکلات سرور هستند.

از بردباری شما سپاسگزاریم

1 Պատգամ:

Անի – Դրօ said...

Շատ եմ ցաւում այդ բանի համար։ Մանաւանդ, որ մեր ազգային մարմիններն ու ղեկավարութիւնը այդքան դաւեր նիւթեցին Իրանահայեր կայքէջի ու դրա գործակատարների դէմ։
Ուրախ եմ, որ գոնէ այս վեբլագը կայ եւ համայնքը արդէն դուրս է եկել միաբեւեռ լրատւութիւնից։
Յաջողութիւն ձեզ պրն. Դաւթեան որ այնքան տանջանքներ ու զրկանքներ կրելուց յետոյ նորից այս քայլի դիմեցիք միաբեւեռ համայնքը փրկելու համար միակողմանի լրատւութիւնից։ Ուրախ եմ նաեւ որ դրանցով հանդերձ նաեւ դաշխակցական էք։