ԻՐԱՒԱ–ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

ՊԻՏԻ ԱՊԱՀՈՎՒԱԾ ԼԻՆԵՆ ԶՈՀԵՐԻ ԵՒ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՒ ԻՐԱՒԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՒՈՒԹԻՒՆԸ

Թեհրան – Երեւան տխուր չւերթ համարւող «Քասփիան» ընկերութեան թիւ 7908 թռիչքի զոհերի ընտանիքներին իրաւական–դատական խորհուրդներ տալու նպատակով, Թեհրաի հայոց Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, այսօր (յուլիսի 26) կէսօրից յետոյ ազգային առաջնորդարանի դահլիճում խորհրդակցական հանդիպում տեղի ունեցաւ նրանց եւ ազգային առաջնորդարանում հաստատւած համայնքի անդամների իրաւական հարցերում խորհրդակցող՝ իրաւաբանների միջեւ։


Հանդիպումը նախագահում էր Թեհրաի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իսկ իր իրաւաբանական տեղեկութիւններով ու խորհուրդներով, այս կարեւոր հանդիպումը վարում էր Թեմական խորհրդի ատենապետուհի՝ իրաւաբան դոկտ. Աիդա Յովհաննիսեանը։
Ներկայ էր նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան լիազօր եւ արտակարգ դեսպան պրն. Գրիգոր Առաքելեանը։Հանդիպման նպատակը բացատրելուց յետոյ ներկաները իրենց հարցերն ու մտահոգութիւնները ներկայացրին ոչ միայն իրենց զոհւած հարազատների անհատական դատա–իրաւական իրաւունքների կապակցութեամբ, այլ աւելի շատ նրանց եւ մնացորդացի ազգային ու մարդկային արժանապատւութեան ու հաւաքական իրաւունքներն ապահովելու ուղղութեամբ։
Շուրջ երկու ժամ տեւող խորհրդակցութիւնների ընթացքում բազմաթիւ կուտակւած հարցեր ու յոյզեր արտայայտւեցին երկուստեք, որոնց պատասխանեցին թէ՛ ատենապետուհին եւ թէ՛ ներկայ երիտասարդ իրաւաբանները։
Այն ինչ կարեւորութեամբ շեշտւեց՝ դա անհատական եւ հաւաքական դատ յարուցելու հանգամանքն էր, որի համար մասնագէտները խիստ զգուշացման խորհուրդ տւեցին զոհերի ընտանիքներին։
Շեշտը հանգամանօրէն ստորագրւող փաստաթղթերի մասին էր, մանաւանդ այն ժամանակ՝ երբ ինչ որ գումարներ են յանձնւելու զոհւածների ընտանիքներին։ Այս յատուկ պարագայի համար նկատի ունենալով այն հարցը, որ դատը ունենալու է բազմաթիւ իրաւական կողմեր, չպիտի ստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնցով դատ յարուցողը հրաժարւում է իր դատից։
Այդ պատճառով էլ նախընտրելի է դատական հարցերում խորհրդակցել իրաւաբանների հետ։
Ներկաները յստակօրէն շեշտեցին այն հարցը, որ թէեւ թերացող մարմինները անպայման որպէս պատիժ նիւթական հատուցում պիտի կատարեն, բայց դրանից կարեւորը զոհւածների մարդկային իրաւունքների ու արժանապատւութեան վերականգնումն է։
Հանդիպման աւարտին թեմակալ առաջնորդը հանդիպման մասին ասաց.– «Այսօրւայ հանդիպման հիմնական նպատակը, այն էր, որ մենք կարողանանք մեր արկածահար ընտանիքներին փոխանցել մեր իրաւաբանների հետ ունեցած խորհրդակցութիւնների արդիւնքը՝ զոհերի քաղաքացիական – իրաւական դատն հետապնդելու ու իրենց իրաւունքները պաշտպանելու համար»։
Սրբազան Հայրը իր խօսքի շարունակութեամբ ասաց. «Նկատի ունենալով, որ դատը բազմակողմանի բնոյթ ունի՝ ժառանգական ու նման հարցեր, որոշեցինք այս հանդիպումը կայանայ մեր իրաւաբանների ներկայութեամբ, որպէսզի յստակ կերպով բացատրւի եւ իրենք իմանան, որ մենք իրենց կողքին ենք։
«Կանենք այն ինչ որ հնարաւոր է, թէ՛ մարդկային եւ թէ՛ իրաւական տեսակէտից, որպէսզի նւազագոյնը մեր զոհերի հոգին խաղաղութեան մէջ մնան»։ Թեմական խորհրդի ատենապետուհի իրաւաբան դոկտ. Աիդա Յովհաննիսեանը եւս այսօրւայ հանդիպման մասին ասաց. «Այսօրւայ հանդիպման հիմնական նպատակը՝ զոհերի ընտանիքներին իրազեկ պահելն էր այն քայլերի մասին, որոնք կարելի են առնւել, առաւելաբար իմանան թէ աւելի լաւ է, որ շատ շտապ միջոցների չդիմեն, որպէսզի այդ պատճառով իրենց իրաւունքները չսահմանափակւեն։
Դրանից բացի, նաեւ իմանալ թէ՝ ժառանգական վկայագրի եւ այլ հարցերում ինչ սպասելիքներ կարելի է ակնկալել ազգային իշխանութիւնից, եւ թէ՝ իրենք ինչ քայլերի պիտի դիմեն։ «Հանդիպումը բաւական օգտակար էր տեղեկատւական առումով։ Ի հարկէ սրանով չի սահմանափակւում աշխատանքները եւ դեռ կան անելիքներ։ Բնական է, որ գուցէ ոմանք բաւարարւած չլինեն այս հանդիպումից, եւ գուցէ երբեք էլ չբաւարարւեն, բայց կեանքի իրականութիւնները՝ իրականութիւններ են։
Օրէնքները յստակ են, դատական համակարգը ունի իր իւրայատկութիւնները եւ ստիպւած ենք աշխատել։«Կարծում եմ, որ եթէ ժողովուրդը ժամանակի ընթացքում բացատրւեն, նաեւ փոխհասկացողութեամբ կը բաւարարւեն»։
Ազգային իշխանութեան գործնական քայլերի մասին դոկտ. Յովհաննիսեանն ասաց.– «Գործնականում երկու բան է արւում. առաջին հերթին իրաւաբանների կազմի կեանքի կոչումն էր, որպէսզի կարողանան արդէն սկսել աշխատանքները, եւ շաբաթական հերթական սպասարկութիւններ են տալու դիմողներին, յատկապէս ժառանգական վկայագրերի հարցում օգտակար հանդիսանան։ Նրանք կարող են օգտակար հանդիսանան նաեւ դատ յարուցելու դիմումնագրերը կազմելու եւ պատրաստելու հարցում, այս հանգրւանում։ «Իսկ դրանից յետոյ էլ դատական զանազան հարցերում կարող են օգտակար հանդիսանան։ Ի հարկէ հաւանաբար գուցէ պէտք ունենանք ուրիշ փաստաբանների եւս, դրսից իրենց միանալու համար, եւ չի բացառւում, որ խումբը կը մեծանայ դեռ»։














2 Պատգամ:

Տուժածների կողմից՝ Անդրանիկ said...

Արդեօք առաջնորդարանի փաստաբանները առանց ամաչելու խանութ են բացել օդանաւի զոհերի ընտանիքներին խաբելու եւ փաստաբանութեան անունով կթել այդ խեղճերին։ Արդէն Հովիկ Բեհբուն իր քարթ վիզիթներն է բաժանում ու խօստանում է որ շատ արագ իրենց դատը կը լուծի ու քանի միլիոն փող է առնելու նրանց համար Քասփիանից։ Բոլորս էլ գիտենք որ այդպէս չի ։ Ոչ մի պատասխանատու չի կարող դրանց խաբեբայութեան առաջն առնա։

Nare said...

Yes chem imanoom hima vor voch mi dadagan harts chega inch pasdabani garik ga vor es bsdik vakilnere irar mis en oodoom.