ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼԵԱՆԸ
նշանակւել է Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան





ԵՐԵՒԱՆ, 8 ՅՈՒԼԻՍԻ, ԱՐՄէՆՊՐեՍ: Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը Յուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել ԿարԷն Նազարեանին Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականութիւններից ազատելու մասին:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետութեան նախագահի մամլոյ գրասենեակից, Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեանի նոյն օրւայ մէկ այլ հրամանագրով Գրիգոր Առաքելեանը նշանակւել է Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան):Գրիգոր Առաքելեանի կենսագրական տւեալները
  • Ծնւել է 1948 թ. մարտի 14-ին Իրանի Թաւրիզ քաղաքում:
  • Աւարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան բաժինը 1975 թ.:
  • Գործուղւել է Աֆղանստան` որպէս թարգմանիչ, 1975-1979 թթ.:
  • Աշխատել է ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայում` որպես գիտաշխատող, 1980-1991 թթ.:
  • Աշխատանքի է ընդոնւել ՀՀ ԱԳՆ` 1992թ.:
  • ՀՀ ԱԳՆ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի Իրանի բաժնի վարիչ` 1992-1996 թթ.:
  • Իրանում ՀՀ դեսպանութեան խորհրդական` 1996-1999 թթ. :
  • ՀՀ ԱԳՆ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրների վարչութեան պետ` 1999-2001 թթ.:
  • ՀՀ ԱԳ նախարարութեան աշխատակազմի խորհրդական` 2004 թ.:
  • Իրանում ՀՀ դեսպանութեան արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար` 2007-2009 թթ.:
  • ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:
  • Պատմական գիտութիւնների թեկնածու` 1990թ.:

Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիւանագիտական աստիճան:

Տիրապետում է ռուսերէն, պարսկերէն (դարի), թուրքերէն եւ անգլերէն լեզուներին:

Ամուսնացած է. ունի երկու զաւակ:


Յ..Գ. Աւելացնենք, որ Պրն. Գրիգոր Առաքելեանը իր միջնակարգ ուսումն ստացել է Թեհրանի Ֆիրուզ Բահրամ Դպրոցում։ (Վարդան)

0 Պատգամ: