«Թիր 18–ի համար որեւէ
համահաւաքի արտօնութիւն չի
տրւել, ու խախտողները կը ճզմւեն ժողովրդի ոտքերի
տակ»
«ՖԱՐՍ» Գործակալութիւն.– Թեհրանի նահանգապետ՝ Մորթեզա Թամադոնը յայտարարեց թէ՝ այսօր 18 Թիր ի 10–րդ տարեդարձի նշման առիթով համահաւաքի ու քայլարշաւի որեւէ դիմում չի ստացել, եւ որեւէ արտօնութիւն էլ չի տրւել, ուստի եւ սաստիկ կերպով կը ճզմւի որեւէ նման միջոցառում։
Նա աւելացրեց թէ՝ թշնամիները որ կատաղած են վերջին օրերի խաղաղ պայմաններից, մտադիր են արտասահմանեան օղակների միջոցով խառնակութիւն առաջացնել հասարակութեան մէջ ու վնասեն տիրող խաղաղութեանը։
Թեհրան նահանգի Ապահովութեան Խորհրդի նախագահը աւելացրեց նաեւ, որ ժողովրդի անվտանգութեան ապահովումը իշխանութեան առաջնակարգ պարտականութիւններից է, եւ ամենայն ուժգնութեամբ ու վճռակամութեամբ կատարելու է իր պարտականութիւնը։
Նահանգապետն աւելացրեց որ, եթէ մի խումբ սակաւաթիւ անձիք փորձեն հակայեղափոխական տարրերի հրաւէրին ընդառաջելով ապահովութիւնը խանգարող միջոցների դիմեն, ապա կը ճզմւեն զգոն ժողովրդի ոտքերի տակ։
Պիտի յիշեցնել, որ 1378 (1999) թւականի Թիր ամսի 18–(Յուլիս–9) ի վաղ առաւօտեան կասկածելի անձանց միջոցով սաստիկ յարձակում տեղի ունեցաւ Թեհրանի համալսարանի թիւ 1 հանրակացարանի վրայ, որի հետեւանքով Թեհրան քաղաքը ականատես եղաւ մէկ շաբաթ տեւողութեամբ բողոքի ցոյցերի ու ընդվզումների, եւ բախումներ տեղի ունեցան ուսանողութեան ու անվտանգութեան ուժերի միջեւ։
0 Պատգամ:
Post a Comment