Արցախցիները կտրականապէս դէմ

են տարածքներ զիջելուն



«Մի քանի օր յետոյ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը կարող է
բաւականին լուրջ անդրադարձ ունենալ Հայ ժողովրդին յուզող Ղարաբաղեան
հարցի վրայ»



15:16 • 25.11.10

«Հայաստանի եւրոպացի բարեկամներ» կազմակերպութիւնն այսօր հրապարակեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ–քաղաքական հարցերի և արտաքին յարաբերութիւնների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ բրիտանական «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրութիւններով զբաղւող ընկերութեան անցրացրած հարցման Լեռնային Ղարաբաղի հետազոտութեան արդիւնքները։ Ինչպէս նշեց «Հայաստանի եւրոպացի բարեկամներ» կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Մայքլ Քամբեքը, մի քանի օր յետոյ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը կարող է բաւականին լուրջ անդրադարձ ունենալ Հայ ժողովրդին յուզող Ղարաբաղեան հարցի վրայ։
Նրա խօսքով՝ այս թեմայի շուրջ անցկացւած հարցման արդիւնքները թոյլ կտան աւելի լիարժէք պատկերացում կազմել, թէ կոնկրէտ ինչը պէտք է հաշւի առնւի այս հարցը, մասնաւորապէս, դրա լուծման տարբերակները ներկայացնելիս։«Սա շատ լուրջ ազդակ կլինի Հայաստանից Աստանա»,– ասաց Քամբեքը։
«Պոպուլուսի» գործադիր տնօրէն Անդրիւ Կուպերը ներկայացրեց հարցման արդիւնքները։ Այսպէս, ԼՂ բնակչութիւնն աւելի իրազեկւած է հակամարտութեան կարգաւորման ներկայիս իրավիճակի մասին, քան Հայաստանի բնակչութիւնը (համապատասխանաբար՝ 68% և 50%, սակայն նրանք համակարծիք են հակամարտութեան խաղաղ կարգաւորման հանարաւոր բաղադրիչների առնչութեամբ։
ԼՂ–ի բնակիչները կտրականապէս դէմ են այն միջոցներին, որոնց արդիւնքում զիջում կարւի Ադրբեջանին։ Նրանք մեծապէս դրական է վերաբերւում երկու երկրները կապող միջանցքին (8,5` 1-10 միաւորներով սանդղակով)։ Ինչպէս և Հայաստանում, ԼՂ–ի բնակչութիւնը դրական է վերաբերւում հրադադարի ամրապնդման միջոցով դիպուկահարների հեռացմանը և շփման գծի երկայնքով միջազգային դիտորդների տեղակայմանը (6,35)։
Մարդիկ խորապէս համոզւած են, որ եթէ հրադադարն ամրապնդւէր, դա կնւազեցնէր զոհերի թիւը (67%), կհեշտացնէր ԵԱՀԿ–ի համար խաղաղ բանակցութիւններ վարելու գործըթացը (60%)։Այնուամենայնիւ, ԼՂ–ի բնակչութեան մեծամասնութիւնը դէմ է այն միջոցներին, որոնք մեծ զիջումներ են ենթադրում Ադրբեջանին՝ յատկապէս ԼՂ–ի շրջակայ տարածքների հսկողութիւնը Ադրբեջանին յանձնելը (1,1՝ 1-10 միաւորներով սանդղակով)։Նշենք, որ առկայ է խաղաղ կարգաւորման բանակցութիւնների երեք հնարաւոր բաղադրիչ, որոնց նկատմամբ ԼՂ–ի բնակիչների վերաբերմունքն աւելի քիչ դրական է, քան հայաստանաբնակներինը։ Այսպէս, նրանք շատ աւելի կտրականապէս են դէմ (1,78՝ ԼՂ–ում, 3,73՝ ՀՀ–ում) ներքին տեղահանւած անձանց և փախստականների իրաւունքին՝ վերադառնալ նախկին բնակութեան վայր, մեծամասամբ ԼՂՀ շրջակայ տարածքներ (վերականգնելով 1989թ.–ի ԽՍՀՄ մարդահամարի պատկերը)։
Համաձայն հարցման արդիւնքների՝ ԼՂ–ի բնակչութիւնն աւելի է տեղեկացւած ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, քան Հայաստանի բնակչութիւնը, բայց նրանց պատկերացումները նրա դերի և գործնէութեան մասին աւելի բացասական են։ Այսպէս, բնակչութեան 51%-ն ասում է, որ տեղեկացւած է ՄԽ գործնէութեան մասին, իսկ Հայաստանում 38%-ն է տեղեկացւած։
ԼՂ–ի բնակչութեան քարորդից էլ պակասն է նշում, որ ՄԽ-ն մէկն է այն կազմակերպութիւններից, որոնց նրանք վստահում են՝ նշանակալիօրէն ավելի ցածր տոկոս, քան Հայաստանում (38%)։ ԼՂ-ում հարցւողների 43%–ն է նշում, որ ՄԽ-ն դեր ունի հակամարտութեան յաղթահարման գործում, քիչ աւելին, քան Հայաստանի բնակիչները։
Հարկ է նշել, որ ինչպէս և Հայաստանում, Ռուսաստանը ծայրաստիճան դրական է ընկալւում ԼՂ–ում։ Հակամարտութեան կարգաւորման գործում ՌԴ ցուցանիշներն աւելի բարձր են, քան, օրինակ, Ֆրանսիայինը։
Յաւելենք, որ հարցումն իրականացւել է հոկտեմբերի 22–26–ը Ստեփանակերտում ու Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ 804 բնակիչ դէմ առ դէմ հարցազրոյցի միջոցով պատասխանել են 30-ից աւելի հարցերի։


Tert.am

0 Պատգամ: