Հայաստանցիները դէմ են
տարածքներ յանձնելուն
Հարցւողները կտրականապէս դէմ են այն բաղադրիչներին, որոնք
դիտարկւում են որպէս մեծ զիջում Ադրբեջանին, յատկապէս՝ ԼՂ–ի շրջակայ
տարածքների յանձնումը Ադրբեջանին
հինգ հարցւողներից երկուսից էլ պակասն է կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դեր
ունի ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացում
17:56 • 23.11.10
«Հայաստանի եւրոպացի բարեկամներ» կազմակերպութեան պատւէրով բրիտանական հեղինակաւոր «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրութիւններով զբաղւող ընկերութեան անցկացրած հանրային կարծիքի հարցման արդիւնքների համաձայն՝ հայաստանաբնակները մեծապէս կողմ են այն բաղադրիչներին, որոնք կերաշխաւորեն ԼՂ–ի՝ Հայաստանին միացած լինելը, ինչպէս օրինակ՝ 2 երկրներ միացնող միջանցքի առկայութիւնը (10 բալանոց սանդղակով միջինում 7,95)։
Հարցւողները կտրականապէս դէմ են այն բաղադրիչներին, որոնք դիտարկւում են որպէս մեծ զիջում Ադրբեջանին, յատկապէս՝ ԼՂ–ի շրջակայ տարածքների յանձնումը Ադրբեջանին (1,55՝ 10 բալանոց սանդղակով), անգամ այն դէպքում, եթէ դա հակամարտութեան համակողմնակի խաղաղ կարգաւորման մաս լինի և ադրբեջանական զինւած ուժերի մուտքը այդ տարածքներ արգելւած լինի։
Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքւած ժամանակաւոր հրադադարի ռեժիմի ամրապնդման, այսինքն՝ դիպուկահարների հեռացման և շփման գծի երկայնքով միջազգային դիտորդների տեղակայման կողմնակիցների հեռացման և շփման գծի երկայնքով միջազգային դիտորդների տեղակայման կողմնակիցների թիւը Հայաստանում բարձր է (երկրորդ առաւել նախընտրելի տարբերակն է. 6,72 միաւոր 10 բալանոց սանդղակով)։ Հարցւողները մեծապէս համոզւած են, որ դա կնւազեցնի Հայ և ադրբեջանցի զոհերի թիւը շփման գծում (71%), կնւազեցնի պատերազմի վտանգը (64%) և կհեշտացնի ԵԱՀԿ–ի՝ խաղաղութեան բանակցութիւնների գործընթացը (66%)։
Համաձայն հարցման արդիւնքների՝ հարցւողները չեն ժխտում հակամարտութեան լուծման բոլոր միջոցները։ Նրանք, կարծես, ձգտում են խաղաղութեան և բաւականին դրական են վերաբերւում այն միջոցներին, որոնք, իրենց կարծիքով, կօգնեն հակամարտութեան կարգաւորմանը։ Սակայն առանց մեծ զիջումների։
Հարցւողները նաև կողմնակից են միջազգային անվտանգութեան երաշխիքներին, որոնք ներառում են խաղաղապահ գործողութիւններ և ԼՂ–ին միջանկեալ կարգավիճակի տրամադրում՝ անվտանգութեան և ինքնավարութեան երաշխաւորման պայմանով։
Յաւելենք նաև, որ հայաստանաբնակների վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդէպ անբարենպաստ է։ Այսպէս, հարցւողների միայն մէկ քարորդն է կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն աջակցում է Հայաստանին և ԼՂ-ին, և մէկ հինգերորդից էլ պակաս մասն է վստահում խմբին։
Բացի այդ, հինգ հարցւողներից երկուսից էլ պակասն է կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դեր ունի ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացում և, ինչն ամենաանբարենպաստն է, քառորդից քիչ մասն է կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այն միջազգային կազմակերպութիւններից մէկն է, որին հետաքրքրում է հակամարտութեան խաղաղ կարգաւորումը։
Նշենք, որ ի տարբերութիւն ԵԱՀԿ ՄԽ-ի՝ Ռուսաստանի հանդէպ ընկալումը հարցւողների մօտ բացառապէս դրական է։ Ռուսաստանը հայաստանցիների կողմից լայնօրէն դիտարկւում է որպէս մի շատ կարևոր երկիր։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment