Անդրադարձան Արցախեան հիմնախնդրին
Նոյեմբեր 29, 2010թ. 19:09
Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանն ընդունեց Հարաւա
յին Կովկասում Եւրոպական Միութեան յատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Ամփոփելով Հայաստանի եւրաինտեգրման քաղաքականութեան ընթացիկ տարւայ ձեռքբերումները` կողմերը գոհունակութեամբ նշեցին, որ Հայաստան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւնները շարունակում են դինամիկ զարգանալ թէ′ բազմակողմ, թէ′ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:
Հանդիպման ընթացքում քննարկւեցին դեկտեմբերի սկզբին նախատեսւող Հայաստան – Եւրամիութիւն Խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպէս նաեւ Հայաստանի արտգործնախարարի՝ Բրիւսել կատարելիք այցելութեան մանրամասները:
Նախարար Նալբանդեանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել յարաբերութիւնների առաւել ամրապնդման ուղղութեամբ:
Կողմերը մտքեր փոխանակեցին Արեւելեան գործընկերութիւն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորացման եւ համապարփակ համաձայնագրի կնքման, մուտքի արտօնագրերի տրամադրումը դիւրացնելու վերաբերեալ:
Զրուցակիցներն անդրադարձան Արցախեան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment