Ալիեւը բլէֆ է անում, նա պատերազմ սկսողը չի
«Պատերազմ սանձազերծելու դէպքում անկասկած է, որ
Հայաստանը ջախջախիչ հարւած կհասցնի Ադրբեջանին»
Նոյեմբեր 23, 2010 13:55
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց յայտարարութիւններով ու պահւածքով նպաստում են, որպէսզի Ադրբեջանը յայտարարի ռազմական գործողութիւնների վերսկսման մասին: Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց Արցախեան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանը: Նա նշեց, որ թէեւ համանախագահները խօսում են ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, սակայն կանաչ լոյս են վառում Ադրբեջանի առաջ, Ստեփանակերտն անւանելով «Խանքենդի»:
Հարցին, թէ որքա՞ն է գնահատում պատերազմի հաւանականութիւնը, Տէր-Թադէոսեանը պատասխանեց, որ բացառում է ռազմական գործողութիւնների վերսկսումը: «Սակայն պատերազմ սանձազերծելու դէպքում անկասկած է, որ Հայաստանը ջախջախիչ հարւած կհասցնի Ադրբեջանին»,-ասաց գեներալ-մայորը: Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ յայտարարութիւններն իրականում ներքին լսարանի համար են, քանի որ ադրբեջանական հասարակութիւնը ունի մի շարք խնդիրներ՝ մասնաւորապէս՝ կրօնական եւ իր ղեկավարութեան առաջ դնում է Ղարաբաղը վերադարձնելու հարցը: «Այնպէս որ, երբ Ալիեւը յայտարարում է ռազմական գործողութիւններ սկսելու մասին, նա իրականում բլէֆ է անում»,-յայտարարեց Տէր-Թադէոսեանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment