Լիբանանում իրար են բախւել Հայ

ցուցարարներն ու ոստիկանները



Նոյեմբեր 26, 2010 13:36
Լիբանանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում անցկացւող բողոքի ցոյցերի ժամանակ լիբանանահայերը ընդհարւել են ոստիկանութեան հետ։
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ Հայ ցուցարարները նոյեմբերի 25-ին կայացած բողոքի ցոյցի ընթացքում բացականչել են հակաթուրքական կարգախօսներ, իսկ ցոյցի որոշ մասնակիցներ պատռել են Էրդողանի պատկերը կրող պաստառները՝ որպէս Հայոց Ցեղասպանութիւնը չճանաչելու Թուրքիայի որդեգրած դիրքի դէմ բողոք։
Բեյրութի Նահատակների հրապարակում անցկացւած ցոյցերի ընթացքում Թուրքիայի վարչապետն այցելութիւն էր կատարում Լիբանանի մէկ այլ մասում։ Նա երկօրեայ այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտօնեաների հետ՝ քննարկելով առեւտրային եւ ռազմական յարաբերութիւններն ամրապնդելու խնդիրներ։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: