Ադրբեջանցի բլոգերը կտուգանւի
Սերժ Սարգսեանի հասցէին
անվայել խօսքերի համար
16:01 • 24.11.10
Գերմանիայում բնակւող ադրբեջանցի բլոգեր Հաբիբ Աբդուլաևը, որը յայտնի է նաև Հեբիբ Մունթեզիր անունով, գերմանական դատարանի կողմից տուգանւել է ՀՀ նախագահի հասցէին Facebook սոցիալական ցանցում արած անպարկեշտ արտայայտութիւնների համար։
Աբդուլաևը, ինչպէս գրում են ԶԼՄ–ները, մէկ անգամ չէ, որ Սերժ Սարգսեանին անւանել է «մարդասպան և ահաբեկիչ»։
Հաբիբի գործը քննւել է Բեռլինում։ Դատարանը պարտաւորացրել է նրան 900 եւրոյի չափով տուգանք վճարել Գերմանիայի գանձարանին, հակառակ դէպքում նրան ազատազրկում է սպառնում։
Յիշեցնենք, որ յունիսի 23–ին Գերմանիայի ոստիկանութիւնը արդէն իսկ կալանաւորել էր Աբդուլաևին «Գերմանիայում ցոյցի ժամանակ Հայաստանի նախագահի հասցէին հնչեցրած անպարկեշտ արտայայտութիւնների համար»։

Tert.am

0 Պատգամ: