Taraf.–
Թուրքիայում առաջին անգամ խախտւեց աւանդոյթը,
Փոխքաղաքապետ է նշանակւել ազգութեամբ Հայը
Նոյեմբեր 20, 2010 11:05
Թուրքիայի հանրապետութեան պատմութեան մէջ առաջին անգամ խախտւել է չգրւած օրէնքը եւ ազգութեամբ հային նշանակել են փոխքաղաքապետ։
Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ Ստամբուլին կից կղզիների (Adalar) քաղաքապետ Մուսթաֆա Ֆարսաքօղլուն խախտել է թուրքական կարեւոր գաղափարախօսական մի աւանդոյթ եւ փոխքաղաքապետ է նշանակել քաղաքային խորհրդի անդամ Րաֆֆի Հերմոն Արաքսին։
Քաղաքապետ Ֆարսաքօղլուն նշել է, թէ ոչ մահմեդական քաղաքացիների իրաւունքների համար մի շարք միջոցներ կարելի գտնել՝ դրանում միայն անկեղծ կամք դրսեւորելով։ «Մենք աշխատում ենք կատարել մեր բաժին պարտականութիւնը։ Շատ ամօթ է նոյնիսկ մէկ անգամ օգտագործել «ազգային փոքրամասնութիւն» արտայայտութիւնը։ Ժողովրդի կողմից ընտրւած մեր ընկերոջը արժանիօրէն նշանակել ենք այդ պաշտօնին։
Ժողովրդավարութեան զարգացման նորարարական փնտրտուքի արդիւնք է։ Եթէ բոլորն էլ անհրաժեշտ կամք դրսեւորեն, հաւատացէք, ամէն ինչ աւելի հեշտ կլինի»,- նշել է քաղաքապետը։
Նշենք, որ օրեր առաջ Կուրբան բայրամի (عید قربان) առթիւ, երբ քաղաքապետ Ֆարսաքօղլուն արձակուրդի էր մեկնել, քաղաքապետի պաշտօնը ժամանակաւորապէս ստանձնած Րաֆֆի Հերմոն Արաքսն է կազմակերպել Կուրբան բայրամի նամազի արարողութիւնները եւ քաղաքացիների հետ մասնակցել ու նրանց շնորհաւորել իսլամական յայտնի տօնի կապակցութեամբ։
Րաֆֆի Հերմոն Արաքսը հերթով այցելել էր կղզիներ, շնորհաւորել քաղաքացիներին՝ Կուրբան բայրամի կապակցութեամբ։ «Ես ոչ միայն նամազ կանեմ մեր մահմեդական եղբայրների հետ, այլ նաեւ կաղօթեմ հրէայ եղբայրների սինագոգներում»,- նշել էր հայազգի փոխքաղաքապետը՝ շեշտելով, թէ իսլամական կրօնական արարողութիւններին մասնակցելը անընդունելի չէ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment