Թուրք սպան մերկացրել է զինւորին

եւ բոլորի աչքի առաջ նւաստեցրել



Նոյեմբեր 25, 2010 00:05
Ստամբուլի զօրամասերից մէկում սպայի «կարգապահական» մեթոդը ենթադրում է զինւորների նւաստեցում՝ մնացած ծառայակիցների աչքի առաջ։
Թուրքական Radikal-ը անդրադարձել է Ստամբուլի Ջեւիզլիի 2-րդ զրահատանկային զօրամասում 2010-ի նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ամօթալի դէպքին, որի մանրամասները յայտնւել է բլոգերից մէկում։
Զօրամասի սպաներից մէկը մարզումների ժամանակ նկատել է, որ զինւորներից մէկի կօշիկը լրիւ կապւած չէ: Նա զինւորին շարքից առաջ է բերել, հրամայել կապել կօշիկի կապերը, իսկ միւսներին ստիպել այդ ընթացքում «հրում գետնից» վարժութեան դիրքը։ Զինւորներից մէկը չի դիմացել եւ արմունկով հպւել է գետնին։
Կատաղած սպան այդ զինւորին եւս առաջ է բերել եւ հրամայել հանւել։
Զինւորը մինչեւ շապիկ եւ վարտիք մերկացել է եւ հարցրել, թէ կարելի՞ է հագնւել։ Այդ ընթացքում միւս զինւորները դեռ գտնւել են հրում վարժութեան դիրքում սպասելիս։
Սպան հրամայել է ամբողջովին մերկանալ, ինչին զինւորը ընդդիմացել է, սակայն սպայի կատաղութեան արդիւնքում ստիպւած լրիւ մերկացել է։ Զինւորները շրջել են իրենց դէմքերը, որպէսզի չամաչեցնեն իրենց ծառայակցին, սակայն սպան ստիպել է շրջւել եւ ուշադիր նայել լրիւ մերկ զինւորին։
Նւաստացւած զինւորի ծառայութեան աւարտին մնացել է 3 ամիս եւ նա չի բողոքել սպայի դէմ՝ մտածելով, որ աւելորդ քաշքշուկը կարող է հետաձգել իր զօրացրումը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: