Friday, November 26, 2010

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ ԻՒ Ն


Ո Ւ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Ի Ւ Ն


Ֆրանսիայի Մարսել քաղաքում նոյեմբերի 27-ին և 28-ին տեղի կունենայ Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի 3-րդ Վեհաժողովը:



Նոյեմբեր 26, 2010թ. 14:42
Հրաւիրւող վեհաժողովի ընթացքում կքննարկւեն Արևմտեան Հայաստանի և Արևմտեան Հայաստանի Հայերի իրաւունքների հետ կապւած խնդիրներ:
Նոյեմբերի 28-ը ամբողջութեամբ նւիրւած կլինի Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի ու Թուրքիայի սահմանը որոշող իրաւարար վճռի կայացման90-ամեայ տարելիցին:
Յիշեցում. 1920 թւականին Վուդրո Վիլսոնի կայացւած վճռի համաձայն Հայաստանին են պատկանում ՎԱՆԻ, ԲԻԹԼԻՍԻ, ԷՐԶՐՈՒՄԻ և ՏՐԱՊԻԶՈՆԻ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ: Այն կազմում է 103,6 կմ2 (քառակուսի կիլոմետր) տարածք:
Տեղեկացնենք, որ Մարսելի քաղաքապետը լուրջ հետաքրքրութիւն է ցուցաբերել Վեհաժողովին մասնակցութիւն ունենալու համար :
Վեհաժողովին մասնակցութիւն կունենան Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի մի շարք ներկայացուցիչներ Ֆրանսիայից, ուղիղ կապով՝ Հայաստանի
Հանրապետութիւնից, Արցախի Հանրապետութիւնից, Ջաւախքից, Ռուսաստան Դաշնութիւնից, Եւրոպայի տարբեր երկրներից:
Ելոյթ ունեցողների շարքում են` Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադիր-անդամ Հայ Ազգային Խորհրդի, ՄԱԿ-ում Արևմտեան Հայաստանի Հայերի ներկայացուցիչ Արմենակ Աբրահամեանը, Կարին անսամբլի գեղարւեստական ղեկավար Գագիկ Գինոսեանը, Հայ Ազգային Խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլեանը, Հայ Ազգային Խորհրդի հիմնադիր Կոմիտաս Դանիէլեանը, Պրովանսի համալսարանի Հայոց լեզւի ամբիոնի հիմնադիր պրոֆեսոր Ռոբերտ Տէր Մերգերեանը, Արևելագիտութեան ինստիտուտի գիտաշխատող, Երևանի Պետական Համալսարանի դասախօս Արտակ Մովսիեյանը, Հայ Ազգային Խորհրդի հիմնադիր, Հայ ճարտարապետութեան փորձագէտ, պատմաբան Սամւէլ Կարապետեանը, Արևմտեան Հայաստանի Ազգային Ժողովի անդամ, Ժառանգութիւն կուսակցութեան անդամ, Ազգային Ժողովի, պատգամաւոր Զարուհի Փոստանջեանը, Հայ Ազգային Խորհրդի անդամներ Լիւդվիգ Պետրոսեանը, Մարտիրոս Շահբազեանը, Հայ Ազգային Խորհրդի անդամ
Հանդիպման 1-ին մասում կներկայացւի 2009 թւականին Սևրում կայացած 2-րդ Վեհաժողովի ընթացքում ընդունւած որոշումների իրագործման վերաբերեալ հաշւետւութիւն, այնուհետև կլսենք մասնակիցների բանախօսութիւնները, ապա կկազմակերպւեն կլոր-սեղան քննարկումներ` տարբեր թեմաների շուրջ: Վեհաժողովն իր աշխատանքները կաւարտի 2011 թւականի անելիքների վերաբերեալ որոշումներ կայացնելով:
Վեհաժողովի ընթացքում կցուցադրւեն երիտասարդ նկարիչ Լևոն Վարդանեանի նկարները, և դուդուկի ունկնդրման հնարաւորութիւն կընձեռնւի Հայկ Ղուշչեանի կատարմամբ :
Մեր աշխատանքներին կարող էք ծանօթանալ հետևեալ կայքերում ՝


0 Պատգամ: