Վուդրո Վիլսոնի իրաւարար վճիռը Հայաստանի համար
պէտք է դառնայ դիւանագիտական գործիք

«Թուրքիան կայ, եղել է և կմնայ պանթուրքիզմի
ջատագով»

«Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ կարելի է Թուրքիայի հետ սիրաշահել,
ինչ–որ փառատօներ կազմակերպել, գրքեր տպել, իրար ժպտալ և այլն, և
այլն,... դա վտանգաւոր ռոմանտիզմ է լաւագոյն դէպքում, իսկ վատագոյն
դէպքում պարզապէս դաւաճանութիւն»
15:51 • 22.11.10
Վուդրո Վիլսոնի իրաւարար վճիռը Հայաստանի համար պէտք է դառնայ դիւանագիտական գործիք, դրա մասին Հայաստանը պէտք է բարձրաձայնի Հայ–թրքական բանակցութիւններում, ՄԱԿ–ում և միջազգային բոլոր հնարաւոր ատեաններում։ Այս մասին այսօրւայ ասուլիսի ժամանակ յայտարարեց «Սահմանադրական իրաւունք միութիւն» կուսակցութեան նախագահ Հայկ Բաբուխանեանը։
Յիշեցնենք, որ Վիլսոնի իրաւարար վճռով Հայաստանին պէտք է անցնէին Արևմտեան Հայաստանի Էրզրումի, Վանի, Տրապիզոնի և Բիթլիսի նահանգները։
«90 տարիների բռնագրաւման ընթացքում Թուրքիան ոչ միայն չպատժւեց, այլ նաև փորձեց էլ աւելի լկտի ձևով հանդէս գալ այսօր միջպետական յարաբերութիւններում՝ ինքը ՀՀ–ին մեղադրելով օկուպացիայի մէջ. բռնագրաւողը ինքը մեղադրում է ուրիշներին օկուպացիայի մէջ։ Այդ 90 տարիների ընթացքում Թուրքիան մեթոդաբար ոչնչացրել է հայ ժողովրդի ցիվիլիզացիոն հետքերը, մեր մշակութային ժառանգութիւնն բռնագրաււած տարածքներում։ Չէ՞ որ Թուրքիան ներկայումս շարունակում է իր հակահայկական գործողութիւնները, շարունակում է իր ծրագրերը Հայաստանը վերացնելու ուղղութեամբ՝ շրջափակումը, Արցախի հարցում Թուրքիայի նենգ միջամտութիւնը...»,– յայտարարեց Հայկ Բաբուխանեանը։
ՍԻՄ-ն առաջարկում է, որպէսզի Հայաստանը պահանջի Թուրքիայից դադարեցնել ՀՀ շրջափակումն ու թշնամական վերաբերմունքը, ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, դադարեցնել բռնագրաււած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգութեան ոչնչացումն ու դեռ պահպանւածը վերադարձնել Հայ ժողովրդին, դադարեցնել ՀՀ տարածքների օկուպացիան և այդ տարածքներից դուրս բերել զաւթիչ զօրքերը, ՀՀ–ին վճարել ֆինանսական փոխհատուցում։
«Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ կարելի է Թուրքիայի հետ սիրաշահել, ինչ–որ փառատօներ կազմակերպել, գրքեր տպել, իրար ժպտալ և այլն, և այլն,... դա վտանգաւոր ռոմանտիզմ է լաւագոյն դէպքում, իսկ վատագոյն դէպքում պարզապէս դաւաճանութիւն։ Այդ մարդիկ չեն հասկանում, որ Թուրքիան կայ, եղել է և կմնայ պանթուրքիզմի ջատագով»,– ասաց Հայկ Բաբուխանեանը։

Tert.am

0 Պատգամ: