12-ամեայ Վլադիմիր Արզումանեանը Լեռնային


Ղարաբաղից յաղթել է «Եւրատեսիլ- 2010»-ը




Նոյեմբեր 21, 2010 01:29
12-ամեայ Վլադիմիր Արզումանեանը դարձել է միջազգային մանկական «Եւրատեսիլ-2010» երգի մրցոյթի յաղթողը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, Մինսկում: Նա կատարել է «Մայրիկ» երգը:
«Մինսկ-Արենայի» բեմում իրենց երգերն են ներկայացրել 10-ից 15 տարեկան երեխաներ՝ 14 երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Բելգիայից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից, Մակեդոնիայից, Մալթայից, Մոլդովայից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, Սերբիայից, Ուկրաինայից, Շվեդիայից:
Մրցոյթի արդիւնքները որոշւել են հեռուստադիտողների եւ ժիւրիի քւէարկութեամբ:
Մանկական մրցոյթի կարգախօսն էր «Feel the magic» («Զգայ կախարդանքը»):
Նշենք, որ 2007թ. Հայաստանը մրցոյթում ներկայացրել է «Արեւիկ» խումբը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: 2008-ին Մոնիկա Մանուչարովան զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի Լուարա Հայրապետեանը՝ «Բարսելոնա» երգով զբաղեցրել էր երկրորդ տեղը:
Վլադիմիր Արզումանեանը Աբովեանի անւան թիւ 1 դպրոցի աշակերտ է, նա ծնւել է Լեռնային Ղարաբաղում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: