Կալիֆորնիայի հարիւրաւոր Հայերի
գործազրկութիւն է սպառնում
«Շատերը կարող են կորցնել ընտանիքը
պահելու միակ միջոցը»
«Կասկածներ կան, որ հայկական ընկերութիւնները մերժւել են խտրական վերաբերմունքի արդիւնքում»
Նոյեմբեր 22, 2010 12:49
ԱՄՆ-ի հայաշատ Կալիֆորնիա նահանգում հարիւրաւոր հայերի գործազրկութիւն է սպառնում: Բանն այն է, որ 2 շաբաթ առաջ Սանտա Մոնիկա քաղաքի իշխանութիւնը որոշում է կայացրել սահմանափակել տեղի տաքսի ծառայութիւնների թիւը: Այդ որոշմամբ` քաղաքում տաքսի ծառայութիւն մատուցելու արտօնութիւն է ստացել ընդամենը 5 ընկերութիւն, 13-ի ներկայացրած յայտերը մերժւել են։ Ընդ որում, մերժւածների ցանկում են յայտնւել տեղի հայերի կողմից հիմնադրւած բոլոր` թւով 5 ընկերութիւնները։ Որոշումը ուժի մէջ է մտնելու 2011 թւականի Յունւարի 1-ից:
«Ակնկալւող աշխատատեղերի կրճատումը այս ոլորտում, որտեղ հայերը մեծամասնութիւն են կազմում, լուրջ վնաս կհասցնի համայնքին», - տեղի «Հորիզոն» հեռուստաընկերութեան հետ զրոյցում ասել է Հայ երիտասարդաց դաշնակցութեան ներկայացուցիչ Սերուժ Աբրահամեանը:
Հայազգի վարորդները արդէն մի քանի անգամ բողոքի ցոյց են կազմակերպել եւ պահանջել վերանայել որոշումը, որի արդիւնքում շատերը կարող են կորցնել ընտանիքը պահելու միակ միջոցը։ Բողոքի ցոյցերին միացել են նաեւ ամերիկահայ կազմակերպութիւնները, որոնց ներկայացուցիչների խօսքով` ընկերութիւնների արտօնագրման գործընթացը թափանցիկ չի եղել, եւ կասկածներ կան, որ հայկական ընկերութիւնները մերժւել են խտրական վերաբերմունքի արդիւնքում։
«Մենք այժմ ուսումնասիրում ենք գործընթացը, եւ որքան շատ ենք տեղեկութիւններ ստանում, այնքան աւելի են խորանում մեր կասկածները», - տեղական լրատւամիջոցներին ասել է Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչ Նորա Յովսէփեանը:
Սանտա Մոնիկայի քաղաքային իշխանութիւնները, մինչդեռ, հերքում են հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մեղադրանքները:
Պաշտօնեաները հաւաստիացնում են, թէ ստիպւած են եղել կրճատել ընկերութիւնների թիւը այս ոլորտում, նախ` քանի որ առաջարկը գերազանցում է պահանջարկը, ինչի արդիւնքում տուժում է քաղաքի էկոլոգիական վիճակը, եւ բացի այդ` քաղաքապետարանը բազմաթիւ բողոքներ է ստացել բնակիչներից որոշ ընկերութիւնների սահմանած բարձր սակագների եւ մատուցած ցածրորակ ծառայութիւնների մասին։
Տեղում լոյս տեսնող հայկական ու ամերիկեան լրատւամիջոցների հաղորդմամբ` եթէ Սանտա Մոնիկայի իշխանութիւնները չվերանայեն իրենց որոշումը մինչեւ տարեվերջ, 2011 թւականի Յունւարից մշտական աշխատատեղ կարող է կորցնել հայկական համայնքի շուրջ 300 ներկայացուցիչ: Հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment