YouTube Social-ը թոյլ կտայ
ընկերներին միասին դիտել
օնլայն վիդէոներ



17:21 • 20.11.10
Ընկերների հետ միասին տեսահոլովակներ դիտելու համար արդէն պարտադիր չէ նստել նոյն համակարգչի առջև: YouTubeSocial-ի օգնութեամբ աշխարհի տարբեր քաղաքներից և երկրներից մարդիկ կարող են միաժամանակ դիտել հոլովակներ YouTube-ում` ամբողջութեամբ սինխրոնիզացւած ռեժիմով:
Այս նորոյթն օգտագործելու համար անհրաժեշտ է միայն այցելել
www.youtubesocial.com կայքը, գտնել ձեր նախընտրած հոլովակը, և ընկերոջն ուղարկել էջի ներքևի հատւածում գտնւող յղումը: Հրաւէրն ընդունելու դէպքում նա անմիջապէս կյայտնւի նոյն տեսահոլովակի էջում:
Հոլովակների նւագարկման ժամանակ կատարւող գործողութիւնները (Play, Pause, Forward) կտեսնեն բոլոր ընկերները: Բացի այդ, հնարաւոր է նաև շփւել չաթում, դրա համար ցանկալի է մուտք գործել Facebook-ի հաշւից, հակառակ դէպքում օգտատէրերի անունները կցուցադրւեն` ինչպէս guest238 կամ նման այլ բան:
Ինչպէս յայտնում է pcnews.am-ը, ցանկությեան դէպքում հնարաւոր է դիտման կառավարումը յանձնել ընկերներից մէկին, իսկ յետոյ յետ վերցնել այն, բայց դա կարող է անել միայն դիտումը նախաձեռնողը:


Tert.am


0 Պատգամ: