Յոյն քաղաքապետը ցանկանում է Ազատութեան
հրապարակում տեղադրել
երիտթուրքերի յուշարձանը!!!
Էլեֆտերիաս (Ազատութիւն) հրապարակի անունը դրել է Մուստաֆա Քեմալ
Աթաթուրքը!!!: Իսկ երիտթուրքերի շարժումը սկսել է հէնց այստեղից:
12:48 • 20.11.10
Սալոնիկի նորընտիր քաղաքապետ Եանիս Բուտարիսը յայտարարել է, որ ցանակնում է Սալոնիկում կանգնեցնել երիտթուրքերին նւիրւած մի յուշակոթող:
Elefterotipiya պարբերականին տւած հարցազրոյցում Բուտարիսը նշել է նաև, որ Սալոնիկում շուտով սկսելու են մզկիթի կառուցման աշխատանքներ:
«Սալոնիկում գործում է սինագոգ, Հայ Առաքելական, կաթոլիկ եկեղեցիներ: Իսկ ինչո՞ւ չլինի մզկիթ մուսուլման քաղաքացիների համար: Նրանք երկրորդ դասի քաղաքացիներ չեն»,- յայտարարել է Սալոնիկի քաղաքապետը:
Ի պատասխան այն հարցին, թէ «Արդեօ՞ք Ձեր ծրագրերի հետ կապւած չէ՞ք վախենում հնարաւոր հակազդեցութիւնից», Եանիս Բուտարիսը յայտարարել է. «Քաղաքի բնակիչները տեղեակ չեն որոշ բաների մասին, որովհետև պատմութիւն չեն կարդում:
Էլեֆտերիաս (Ազատութիւն) հրապարակի անունը դրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը!!!: Իսկ երիտթուրքերի շարժումը սկսել է հէնց այստեղից: Ես էլ ցանկանում են այդ հրապարակում յուշակոթողներ տեղադրել` նւիրւած երիտթուրքերին և սալոնիկցի հրէաներին»:
Յիշեցնենք, որ Բուտարիսը տարիներ առաջ առաջարկել էր սալոնիկի փողոցներից մէկն անւանակոչել Աթաթուրքի անունով, ինչի պատճառով ենթարկւել էր խիստ քննադատութեան:

Tert.am

0 Պատգամ: