Վանի Աղթամար կղզու դիմաց 2 հայ գործարար
ցանկանում են հանգստեան գօտի ստեղծել

«Չեմ հասկանում, մարդ ինչքան պիտի հեռացած լինի իր ազգային եւ
կրօնական սրբութիւնների նկատմամբ ունեցած զգացողութիւնից, որ իրեն
հանգիստ զգայ՝ առանց խաչի եկեղեցու դիմաց, ու մի գարեջուր էլ խմի...»
Նոյեմբեր 19, 2010 12:16
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ թոյլատրելուց յետոյ Վանի նկատմամբ մեծանում է գործարար շրջանակների հետաքրքրութիւնը։
Թրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 2 հայ գործարարներ ցանկանում են Աղթամար կղզու դիմաց հանգստեան գօտի ստեղծել եւ բանակցութիւններ են սկսել Վանի առեւտրա-արդիւնաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուի հետ։
Հայ գործարարներն օրեր առաջ են այցելել Քանդաշօղլուին եւ իրենց նախագծի իրականացման համար աջակցութիւն են ակնկալել։ Հայ գործարարների ներկայացրած նախագիծը ենթադրում է՝ առանձնատների տեսքով եւ այգով շրջապատւած հանգստեան գօտի, որը կլինի Աղթամար կղզու դիմաց:
Քանդաշօղլուն նշել է, թէ հայ գործարարները ուսումնասիրել են Գեվաշի շրջանում գտնւող տարածքները, որոնք անմիջապէս կղզու դիմաց են:
«Պատարագին մասնակցելու համար եկած հիւրերը հիւրանոցներում այնքան էլ հանգիստ եւ ազատ չեն։ Այստեղ նրանք եւ հանգիստ կանցկացնեն, եւ կմասնակցեն Ս. Խաչի պատարագներին»,-նշել է Քանդաշօղլուն՝ ընդծելով, որ ներդրում անողները կարող են օգտւել հարկային արտօնութիւններից։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

*** Չեմ հասկանում, մարդ պիտի ինչքան հեռացած լինի իր ազգային եւ կրօնական սրբութիւնների նկատմամբ ունեցած զգացողութիւնից, որ իրեն հանգիստ զգայ՝ առանց խաչի եկեղեցու դիմաց։Այդպիսի դէպքերում, զայրոյթից ու ազգային արժանապատւութիւնը վիրաւորւած տեսնելուց՝ պիտի պայթել՝ եթէ չես կարող կործանել տիրող կարգերը։ Այսպիսի պայմաններում ո՞ր հանգստից են խօսում այդ ծրագիրն իրականանողները։ Դա նմանում է մերկացրած մօր դիմաց՝ պառկել ու գարեջուր խմել...
ՎԱՐԴԱՆ

0 Պատգամ: