Հեռուստամարաթոնի արդիւնքում Հայաստանի

և ԼՂՀ գիւղերի զարգացման համար

հաւաքւել է 20.9 միլիոն դոլար



10:20 • 26.11.10
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում նոյեմբերի 25-ին անցկացւած հեռուստամարաթոնի ժամանակ ընդհանուր հաւաքւած և խոստացւած գումարը կազմել է 20 միլիոն 862 հազար 733 ԱՄՆ դոլար։
Յիշեցնենք, որ օրերս Մոսկւայում կայացած ամենամեայ ճաշկերոյթի ժամանակ ռուսաստանաբնակ Հայ գործարարները Հիմնադրամին խոստացել էին աւելի քան 8 միլիոն դոլարի հանգանակութիւն։
Հիմնադրամի թւով 13-րդ հեռուստամարաթոնը կրում էր «Ջուրը կեանք է» կարգախօսը։ Հեռուստամարաթոնի ժամանակ հաւաքւած միջոցները կուղղւեն ԼՂՀ գիւղերի ջրամատակարարման ենթակառուցւածքների արդիականացմանն ու ՀՀ հեռաւոր գիւղերի զարգացմանը։
Նշենք, որ ցանկացողները մինչև նոյեմբերի 30-ը հնարաւորութիւն ունեն մասնակցելու այս բարեգործութեանը՝ sms ուղարկելով 8000 կարճ համարին: Մէկ հաղորդագրութեան արժէքը 500 դրամ է: Բացի այդ, մինչև դեկտեմբերի 31-ը կարելի է նաև ցանկացած գումար նւիրաբերել «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքներում։


Tert.am

0 Պատգամ: