Հայաստանում կանցկացւի՞ մանկական
«Եւրատեսիլը»
Դա յայտնի կդառնայ մինչեւ դեկտեմբերի 31-ը
Նոյեմբեր 22, 2010 20:07
Արդեօք Հայաստանում կանցկացւի՞ մանկական «Եւրատեսիլ 2011-ը», դա յայտնի կդառնայ մինեւ դեկտեմբերի 31-ը: Նոյեմբերի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերութեան յատուկ նախագծերի մասով խորհրդական Դիանա Մնացականեանը: Նա նշեց, որ մրցոյթն անցկացնելու համար Հայաստանը մինչեւ դեկտեմբերի 31-ը պէտք է յայտ ներկայացնի Եւրոպական հեռարձակողների միություն, որն էլ տենդերի միջոցով կորոշի Եվրատեսիլ-2011-ի անցկացման վայրը: «Ուղղակի պետք է խորհրդակցել ղեկավարության հետ, արդյոք, մենք պատրա՞ստ ենք տենդերին մասնակցելու: Մինչեւ դեկտեմբերի 31-ը մենք ժամանակ ունենք ինչ-որ հաշվարկներ անելու, մանրամասն քննարկելու: Եթե արդյունքը գոհացուցիչ լինի, թե՛ մեր եւ թե՛ եվրոպական հեռարձակողների միության համար, մինչեւ 31-ը հայտը կուղարկենք»,- ասաց նա: Յիշեցնենք, որ 12-ամեայ Վլադիմիր Արզումանեանը նոյեմբերի 20-ին Մինսկում տեղի ունեցած միջազգային մանկական «Եւրատեսիլ-2010» երգի մրցոյթում դարձաւ յաղթող: Նա կատարել է «Մայրիկ» երգը:
Մրցոյթին մասնակցում էին 14 երկրների, այդ թւում Հայաստանի, Բելառուսի, Բելգիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Մալթայի եւ այլ երկների 10-15 տարեկան երգիչներ:
Նշենք, որ ի տարբերութիւն մեծահասակների մրցոյթի, մանկական «Եւրատեսիլը» պարտադիր չէ, որ անցկացւի յաղթող մասնակցի երկրում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: