120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ
22 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
Հ. Յ. Դաշնակցութիւնը մի եզակի ընտանիք է, մի բարոյական մեծ եղբայրակցութիւն, մի գաղափարական վեհ ուխտ, հայ ժողովրդի ծոցից դուրս եկած, հայկական միջավայրում սնւած մի հզօր կուսակցութիւն:
Այս իմաստով նա ինքը հայ ժողովուրդն է, հայութեան կազմակերպւած կամքը, նրա ստեղծագործող հանճարի մարմնացումը:Նա ուրիշ կուսակցութիւնների նման չէ: Իր խորքով ու ձեւով՝ նա հայկական է, պտուղը հայ հողի, հայ ջրի, հայ սրտի, միսը մսից եւ արիւնը արիւնից հայ ժողովրդի, բնական ծնունդը հայկական միջավայրի, մինչեւ այժմ չկրկնւած ու դեռ երկար ժամանակ չկրկնւելիք: Ս. ՎՐԱՑԵԱՆ
Եւ այժմ ո՜վ հոյակապ, ուխտւած հսկաներ, Ազատութեան խորանի առաջ ծնրադիր՝ Ձեզ եմ նւիրում Ձեր արիւնով ցօղւած այս կարմիր երազները:Եւ Ձեզ, ո՜վ անանուն ու կորած մարտիկներ, լուռ անտառում եւ մռայլ ձորերում ընկած հերոսներ, որոնց վերջին հառաչանքները մրրիկների հետ են տարւում, որոնց ոսկորները հողմերն են լիզում հեծեծալով:

Ձեզ բոլորիդ, պաշտամունքի եւ հիացմունքի արցունքով եւ Ձեզմով այն արիւնաներկ Գաղափարին, որին այնքան սերունդներ փարել են խանդաղատանքով եւ որ ահա Ձեր շնորհիւ՝ փայլփլում է մեր մռայլ հորիզոնի վրայ:
Փա՛ռք Ձեզ:
Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment