Հայաստանում կրծողների համաճարակ է



Նոյեմբեր 26, 2010 15:37
Հայաստանում կրծողների համաճարակ է, կարծում է Հայաստանի ագրարագիւղացիական միաւորման նախագահ Հրաչ Բերբերեանը։ Պատճառն այն է, որ Արարատեան դաշտում եւ միւս շրջաններում կրճատւել են ցանքատարածութիւնները։ «Հողերի վարն ու ոռոգումը մեխանիկօրէն վերացնում էին կրծողներին, բայց հողերի չմշակումը յանգեցրեց կրծողների տարածմանը»,- ասաց Բերբերեանը։
Պատճառներից մէկը, որ կրծողների դէմ պայքարն անարդիւնաւէտ է, այն է, որ թունաքիմիկատները տրւում են մարզպետարաններին՝ փոխանակ արտադրողներին տալու։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: