ՆԱՏՕ-ն դեր չի կարող խաղալ ԼՂ հարցում
14:15 • 20.11.10
ՆԱՏՕ–ի գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի առաջին օրւայ արդիւնքների ամփոփմանը նւիրւած ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև ԼՂ հակամարտութեան վերաբերեալ հարցին։ Այս մասին յայտնում է 1news.az–ը՝ վկայակոչելով ANS TV–ին։
«Չեմ կարծում, թէ ՆԱՏՕ–ն որոշակի դեր կարող է խաղալ Ղարաբաղեան հակամարտութեան լուծման հարցում։ Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ մեր յարաբերութիւններին, ապա մեր ռազմավարական հայեցակարգը մտադիր է կատարելագործել գոյութիւն ունեցող համագործակցութիւնը և զարգացնել համագործակցութեան նոր ուղղութիւններ։Կենտրոնական Ասիայի երկրների հետ մեր համագործակցութիւնը չի սահմանափակւում Աֆղանստանում թմրանիւթերի դէմ պայքարով։ Ես ցանկանում եմ, որ այդ համագործակցութիւնը զարգանայ»,– նշել է Ռասմուսենը։

Tert.am

0 Պատգամ: