Թուրքիայում 300 հազար դոլարով
ուղղափառ եկեղեցի է հանւել վաճառքի
Նոյեմբեր 24, 2010 00:05
Թուրքիայի Բուրսա նահանգի Քումեաքա գիւղում գտնւող եւ աշխարհի ամենահին ուղղափառ եկեղեցիներից մէկը հանւել է վաճառքի 400 հազար թուրքական լիրայով։ (285 հազար ԱՄՆ դոլար):
Ինչպէս տեղեկացնում է թուրքական CNNturk-ը, եկեղեցին 10 տարի առաջ գնել էր ստամբուլցի գործարար Մեթեէ Եալչընը՝ վերանորոգելու համար, սակայն Յուշարձանների վարչութեան կողմից չի ստացել համապատասխան թոյլտւութիւն եւ վաճառքի է հանել այն:
Քումեաքայի գիւղապետ Ռամիզ Բաթմազը նշել է, թէ իրենք պատրաստ են 200 հազար լիրայով գնել 780-797 թւականներին կառուցւած պատմական եկեղեցին։ «Եկեղեցու գինը բարձր է։ Մենք ցանկանում ենք այն գնել եւ վերանորոգել՝ դարձնելով մշակութային կենտրոն։ Օգնութեան համար մենք դիմել ենք Յունաց պատրիարքարան, սակայն դրական պատասխան դեռ չենք ստացել»,-նշել է գիւղապետը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment