Հայ ժողովուրդն այսօր պահանջատէ’ր է
«Աշխարհասփիւռ հայութեան ու Հայաստան պետութեան խնդիրը պէտք է
լինի տէ’ր կանգնել մեզանից խլւած մեր իրաւունքներին, այս երկրներից
պահանջելով ստանձնած պարտաւորութեան կատարում»
Նոյեմբեր 22, 2010թ. 10:00
Նոյեմբերի 22-ը Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Վիլսոնի կողմից Հայաստանի ու Թուրքիայի սահմանը որոշող իրաւարար վճռի կայացման օրն է: 1920 թւականին կայացւած վճռի համաձայն Հայաստանին են պատկանում ՎԱՆԻ, ԲԻԹԼԻՍԻ, ԷՐԶՐՈՒՄԻ և ՏՐԱՊԻԶՈՆԻ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ: Այն կազմում է 103,6 կմ2 տարածք:
Իրաւարար վճիռը կայացւել է Հայաստանի և Թուրքիայի, ինչպէս նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Հնդկաստանի, Հունաստանի, Բելգիայի , Պորտուգալիայի, Հարաւային Աֆրիկայի, Լեհաստանի, Աւստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարաւսլաւիայի. Ռումինիայի անվերապահ հայցադիմումի հիման վրայ և ուժի մէջ է մտել ստորագրման պահից: Իսկ սա նշանակում է, որ վճիռը ստորագրած բոլոր երկրները պարտաւոր են ի կատար ածել իրենց ստանձնած պարտաւորութիւնը:
Ի դէպ, այն պարտադիր կատարման ենթակայ է նաև Ամերիկայի Միացեալ Նահանգների կողմից, քանզի վիլսոնեան իրաւարար վճիռը կրում է ԱՄՆ-ի մեծ կնիքը, ստորագրւած է ԱՄՆ նախագահի կողմից:
Հետևապէս, աշխարհասփիւռ հայութեան ու Հայաստան պետութեան խնդիրը պէտք է լինի տէ’ր կանգնել մեզանից խլւած մեր իրաւունքներին, այս երկրներից պահանջելով ստանձնած պարտաւորութեան կատարում:
Հայութիւնն այլևս իրաւունք չունի հանդէս գալ զոհի ու խնդրողի դերում: Հայ ժողովուրդն այսօր պահանջատէր է, իսկ նոյեմբերի 22-ը մեր ազգային պահանջատիրութեան օրը:
Նկարում պատկերւած է 1924 թւականին Ազգերի Լիգայի կողմից օգտագործւող քարտէզը:

ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment