Լէոնիդի նման հերոսի կերպարով պէտք է այսօր
դաստիարակւի Հայ զինւորն ու հրամանատարը
«Մեր հանրապետութիւնում ում անունով ասես փողոց կայ, սական նրա
անունով չկայ, նոյնիսկ իր սովորած դպրոցն իր անունը չի կրում, իսկ դա ոչ
մէկին չի հետաքրքրում: Լ. Ազգալդեան ազատամարտիկի անունը կրող ոչինչ
չկայ մեր հանրապետութիւնում… ինչպէ՞ս պէտք է դաստիարակւի Հայ
երիտասարդը»
Նոյեմբեր 22, 2010թ. 17:56
Այսօր լրանում է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, Արցախեան պատերազմում զոհւած ազատամարտիկ Լէոնիդ Ազգալդեանի ծննդեան 68-ամեակը: «Կարին» երգի ու պարի համոյթի ղեկավար Գագիկ Գինոսեանը, որ եղել է Լէոնիդ Ազգալդեանի մարտական ընկերը, այսօր լրագրողներին պատմել է յուշեր Ազգալդեան մարդու ու հրամանատարի մասին:
«Հրամանատար Լ. Ազգալդեանը շատ բարի մարդ էր, բայց միաժամանակ և խստապահանջ: Մեր 300 հոգանոց ջոկատում ծխելն ու խմելը խստիւ արգելւած էր, իսկ զէնքը միշտ պէտք է ձեռքներիս լինէր`քնած թէ արթուն ժամանակ»,-ասել է նախկին ազատամարտիկը:
Ապա նկատել, թէ . «Ազգալդեանի խստապահանջութիւնն իր ոգեղէնութեան մէջ էր, այլ ոչ թէ զինւորների հանդէպ վատ վերաբերմունքի …Նա երբևէ ոչ մի վիրաւորական բառ իր զինւորներին չի ասել»:
«Սեփական սպայի անգամ ստւերից վախեցող զինւորը` չի’ կարող հերոսաբար կռւել: Հրամանատարների խնդիրը զինւորի ոգեղէնութիւնը տասնապատկելն է»,-յաւելեց նա:
Մինչդեռ մինչ օրս Ազգալդեանի նման հայը ըստ արժանւոյն գնահատւած չէ: «Մեր հանրապետութիւնում ում անունով ասես փողոց կայ, սական նրա անունով չկայ, նոյնիսկ իր սովորած դպրոցն իր անունը չի կրում, իսկ դա ոչ մէկին չի հետաքրքրում: Լ. Ազգալդեան ազատամարտիկի անունը կրող ոչինչ չկայ մեր հանրապետութիւնում… ինչպէ՞ս պէտք է դաստիարակւի Հայ երիտասարդը»:
Նրա համոզմամբ, այսօր մեր երկրում բացակայում է քաղաքացի դաստիարակելու կարևորութիւնը: «Իսկ քաղաքացի դաստիարակելու համար պէտք է ունենալ կերպարներ»: Այդպիսին Լէոնիդ Ազգալդեանն էր:
Լէոնիդի նման հերոսների կերպարներով պէտք է այսօր դաստիարակւի հայ զինւորն ու հրամանատարը` եթէ ուզում ենք ամուր ու կարգապահ բանակ ունենալ:
ArmAr.am

0 Պատգամ:
Post a Comment