Հռիփսիմէ Խուրշուդեանը՝ Եւրոպայի չեմպիոն
18:19 • 27.11.10
Հայաստանի հաւաքականը երկրորդ ոսկէ մեդալը նւաճեց Կիպրոսի Լիմասոլում ընթացող ծանրամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնում։ 75-ից բարձր քաշայինների կարգում 23 տարեկանների տարիքային խմբում ներկայացւած Հռիփսիմէ Խուրշուդեանը երկամարտի 250 կիլոգրամ արդիւնքով վստահօրէն գրաւեց առաջին տեղը:
Ինչպէս յայտնում է armsport.am-ը, պոկում վարժութիւնում մեր մարզուհին պայքարը սկսեց այն ժամանակ, երբ մրցակիցներն աւարտել էին իրենց մօտեցումները: Հռիփսիմէն նախ իրեն ենթարկեց 103 կիլոգրամանոց ծանրաձողը, ապա` նաև 110-ը, իսկ 3-րդ մօտեցումից նա հրաժարւեց: Այստեղ 2-րդ արդիւնքը ցոյց տւեց հունգարուհի Քրիստինա Մագատը, ով բաւարարւեց 99 կիլոգրամ արդիւնքով:
Հրում վարժութիւնում հայ մարզուհին յաջողութեամբ իրեն ենթարկեց 132 կգ-ն, սակայն 2-րդ մօտեցման ժամանակ նրան չենթարկւեց 140 կգ-ն: Իր վերջին մօտեցումով Խուրշուդեանը բարձրացրեց նաև այդ ծանրութիւնը: Այս վարժութիւնում 2-րդ արդիւնքը դարձեալ հունգարուհի մարզուհունն էր, ով բարձրացրեց 120 կիլոգրամանոց ծանրաձողը, ով երկամարտում ցոյց տւեց 219 կգ արդիւնք:
Այսպիսով, Հռիփսիմէ Խուրշուդեանը երկամարտում երկրորդ մրցանակակրին գերազանցեց 31 կիլոգրամով:
Երկամարտի 208 կգ արդիւնքով 3-րդ մրցանակակիր դարձաւ լեհ մարզուհի Սանդրա Սպայրան: Եւ այս քաշային կարգում հանդէս եկած վերջին մասնակիցը` Ազէ Սևէնը, երկամարտում ցոյց տւեց 180 կգ արդիւնք:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment