Հայաստանում Լեհաստանի դեսպան.-
Թուրքիան չի կարող լինել արդիւնաւէտ
միջնորդ ԼՂ բանակցութիւններում
Նոյեմբեր 19, 2010 00:38
Թուրքիան չի կարող լինել արդիւնաւէտ միջնորդ Ղարաբաղեան բանակցութիւններում: Այդ մասին NEWS.am թղթակցի հետ զրոյցում ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` մեկնաբանելով Ղարաբաղեան հակամարտութիւնում միջնորդի դեր ստանձնելու Անկարային փորձերը:
Նրա խօսքով, նոյնիսկ տեխնիկական պատճառներով ցանկալի չէ աւելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիւը, քանի որ այդ եռեակն արդէն կայացած է: Հայաստանն էլ դեէ կարտայայտւէր այդ կապակցութեամբ:
«Հակամարտութիւնը կարող է լուծւել այն դէպքում, երբ կողմերը շահագրգռված լինէն լիարժէք մասնակցութեան մէջ, երբ չկան տարաձայնութիւններ համանախագահների եւ հակամարտութեան անմիջական մասնակիցների միջեւ: Դա զուտ տեսական հարց է: Թուրքիայի ինչին է պէտք մտնել այդ գործընթացի մէջ, իսկ եթէ ներգրաււի, ապա ինչ կարող է առաջարկել հակամարտութեան կողմերին: Եթէ աշխարհում գտնւի մի հանճար, ով կառաջարւի բոլոր կողմերի համար ընդունելի բանաձեւ, այդ դէպքում, խնդրեմ, թող գայ. Բայց ես չեմ տեսնում, որ Անկարայում այդպիսի գաղափարներ լինեն»,- նշեց Ռաչինսկին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: