Հայկական արտադրանքի արտահանմանը
նպաստող կայք է ստեղծւել
14:59 • 22.11.10
Արտադրութեան և արտահանման աջակցման նորաստեղծ միութեան www.arm3a.org կայքի միջոցով փորձելու է խթանել տեղական բիզնեսի զարգացումն ու արտադրանքի արտահանումը։ Նախագծի գաղափարը «IT park»-ինն է՝ ի դէմս տնօրէն Գագիկ Կարապետեանի։ Այսօր հանրութեանը ներկայացւեցին նորաստեղծ միութեան ու կայքի գործունէութիւնն ու հիմնադրման նպատակները։
«Միութեան նպատակը արտադրութեան արտահանմանն աջակցելն է։ Այս նախագիծը հնարաւարութիւն կտայ ստեղծել բիզնես ինկուբատորներ, օգնել, որ բիզնեսը կայանայ և նորմալ աշխատի»,- Tert.am-ի հետ զրոյցում ասաց Գագիկ Կարապետեանը։ Նրա կարծիքով՝ հայ արտադրողներն 99 տոկոսով իրենց բիզնեսի զարգացման համար պէտք է մեծ նշանակութիւն տան արտահանմանը, հակառակ դէպքում բիզնեսի զարգացում չի ապահոււի։
Այս նախագիծը կաջակցի բոլոր ոլորտներում գործունէութիւն ծաւալող ընկերութիւններին, հետաքրքիր մտայղացումներ ունեցող անհատներին, թէկուզ փոքր միջոցներով բիզնես հիմնողներին, ինչպէս նաև աշխատանք փնտրող մարդկանց։ Կայքը նախատեսւած է գործարարների, գիտնականների, գիւտարարների, մենեջերների և այլոց համար։
«Սա մեխանիզմ է, որը նաև ստեղծելու է բիզնես, բայց կեանքի չի կոչելու։ Ստեղծում ու մոնիթորինգ ենք իրականացնում՝ պարզելու համար՝ կեանքի կոչւում է այդ բիզնեսը, թէ ոչ»,- նշեց մասնագէտը։
Գագիկ Կարապետեանն ուսումնասիրել է ռուսական փորձը և համոզւել, որ նման նախագծերի իրականացումը յաջողւած է։ Ռուսաստանում հիմնականում նանօտեխնոլոգիների ուղղութեամբ են նման նախագծեր իրականացւում, սակայն մասնագէտը գտնում է, որ Հայաստանում դեռ դրա ժամանակը չէ։ «Հասարակ բաներ կան, որ չեն արւել։ Ես շատ կարևորում եմ գիւղատնտեսութեան զարգացումը, քանի որ հասարակութեան լայն շերտեր են ներգրաււած այդ գործում»,- ասաց նա։
Կայքում կարող են գրանցւել և միութեան անդամ դառնալ վերոնշեալ ոլորտներում գործունէութիւն ծաւալող անձինք։ Կայքի հեղինակները նշում են, որ այն վիրտուալ շփման և քննարկումներ ծաւալելու լաւագոյն միջոց կհանդիսանայ։
Tert.am

0 Պատգամ: